Ռուսական ուժերը Վրաստանի հետ շփման գծում նոր սահմանագծում են իրականացնում

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության փոխանցմամբ (ՊԱԾ)՝ Քարելիի մունիցիպալիտետի Դվանի գյուղի մերձակա օկուպացված տարածքում ՌԴ ուժերի ներկայացուցիչներն ապօրինի սահմանագծում են իրականացրել` մետաղյա սյուներ և փշալարեր տեղադրելով:

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից:

ՊԱԾ-ի տվյալներով, փաստի առնչությամբ ակտիվացել է թեժ գիծը, Եվրամիության դիտորդական առաքելությունը և Ժնևյան քննարկումների համանախագահները տեղեկացվել են անօրինական գործընթացի մասին։

«Օկուպացիոն ուժերի անօրինական գործունեության յուրաքանչյուր դեպք, այդ թվում՝ ապօրինի, այսպես կոչված սահմանագծումը Վրաստանի կենտրոնական իշխանության և մեր միջազգային գործընկերների խիստ արձագանքի առարկան է։ Խնդիրը սուր կերպով կբարձրացվի միջադեպերի կանխման և արձագանքման մեխանիզմի հանդիպման շրջանակներում, ինչպես նաև Ժնևում կայանալիք միջազգային քննարկումների ժամանակ»,- նշված է ՊԱԾ-ի տեղեկատվության մեջ։

Ըստ ՊԱԾ-ի, ապօրինի սահմանը և դրա ներսում տեղադրված ապօրինի կառույցները կանխում են ազատ տեղաշարժը, բարդացնում տեղի բնակչության առօրյան և վնասում տեղում անվտանգության միջավայրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել