Հրաչ Մակարյանը գիտեր, որ կինը հղի է, բայց դա էլ հետ չի պահել նրան, կամավորագրվել է ու մեկնել Արցախ

Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Հրաչ Մակարյանը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

«Շատ սպասված երեխա էր։ 3 տարի Բալահովիտի չաստում է ծառայել, որպես ավագ լեյտենանտ։ Հետո հրաժարվեց զինվորական գործից, ասաց՝ մամ հոգնել եմ, բայց գնաց պատերազմ»,-պատմում է մայրը՝ Նելլի Մակարյանը։

Հրաչը պատերազմից 2 ամիս առաջ էր ամուսնացել։

«Գիտեր, որ կինը հղի է, բայց դա էլ պատճառ չդարձավ, որ չգնա։ Ասում էր՝ եթե ես չգնամ, ապա ո՞վ, ամոթ է, որ իմ հետևից գան»,-նշում է մայրը։

Նա հոկտեմբերի 5-ին մեկնել է Վարանդայի շրջան։

Հրաչ Մակարյանը ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 21-ին։ Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 14-ին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել