Արցախյան պատերազմում զոհված Մարգար Մելքոնյանը բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարի 13-ին, 3 ամիս ծառայել է Լուսակերտում, այնուհետև ծառայել է Գյումրիում և սերժանտի կոչումով տեղափոխվել է Արցախ։ Հրետանու հետախուզության ջոկի հրամանատար է եղել:
«Միշտ ասում էր, որ պետք է գնա ծառայության, բանակ զորակոչվելու օրն էլ շատ ուրախ էր, որ գնում էր»,-պատմում է մորաքրոջ տղան՝ Մարտուն Ղազարյանը:
«Մի օր զանգեց շատ տխուր, ասաց՝ ինձ լեյտենանտի կոչում են ուզում տալ, ասացի՝ պետք չի քեզ ոչ մի կոչում, ասաց՝ դուք չեք հասկանում, իմ բոլոր սպաները զոհվել են»,- ասում է մայրը՝ Զարուհի Մարտիրոսյանը:
Եղբոր խոսքով՝ Մարգարի գիտելիքները տեսնելով են առաջարկել են լեյտենանտի կոչում տալ. «Մարգարը՝ գնահատելով պահի լրջությունը, ընդունել է, հասկանալով, թե որքան կարևոր է դա, ոչ միայն իր համար, այլ նաև իր ընկերների համար»:
Մանրամասները՝ տեսանյութում