Առաջին հարցս եղավ՝ երեխուս մարմինը բերե՞լ են, որ ասացին հա, ասացի փառք Աստծուն․ հայրը՝ Արթուրի մասին

Արցախյան պատերազմում զոհված Արթուր Գևորգյանը կամավոր էր մեկնել մասնակցելու պատերազմին:

«Մենք ոչ թե լաց ու կոծով, այլ ուրախ ճանապարհեցինք՝ իմանալով, որ մեր հայրենիքը պահանջում ա, ուրեմն պետք է գնալ»,- պատմում է Արթուրի հայրը՝ Արայիկ (Ռուբիկ) Գևորգյանը:

Արթուրը վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 18-ին, իր ծննդյան օրը:

Արթուրի ծառայակիցները պատմել են, որ 35-40 հոգի մոտեցել են Արթուրենց 6 հոգանոց խմբին՝ ասելով, որ հայ են, չկրակեն, հետո 6-ից մեկի վրա կրակել են, սպանել․ նոր տղաները հասկացել են, որ հայ չեն ու 5 հոգով բոլորին կոտորել:

«Արթուրն անձնազոհվեց հանուն փոքրերի, հանուն ընկերների, հանուն հայրենիքի և հողի», պատմում է Արթուրի հարևանուհին:

Արթուր Գևորգյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 18-ին, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել