Սերժ Բեգլարյանը վիրավորներին փրկելուց է զոհվել

Արցախյան պատերազմում զոհվել է ժամկետային զինծառայող, 20-ամյա Սերժ Բեգլարյանը:

«Մինչև ամսի 30-ը Սերժիցս լուր չենք ունեցել ու զանգ եկավ, վերցրի Սերժն էր, ոնց էի գոռում, լացում էի ուրախությունից, Սերժս ինձ հանգստացնում էր, ասաց՝ մամ ջան, լավ ա լինելու չմտածես ու անջատեց»,-պատմում է զոհվածի մայրը: 

Սերժը բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 18-ին: «Մի շուն ունեինք, պարսպի վրայով թռավ, եկավ թաթերը դրեց Սերժոյիս վրա, չէր թոողնում գնար»,-պատմում է Սերժի մայրը: 

Սերժ Բեգլարյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 30-ին, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին: 

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել