Լևոն Մանուկյանը շատ էր սիրում Թալիշն ու այն դիրքը, որ պահում էր։ Վերջին անգամ մոր հետ խոսելիս ասել էր․ «Մամ ջան, զենքս եմ մաքրում գնամ Թալիշս հետ ազատագրեմ։ Ես երդում եմ տվել, պիտի մինչև վերջ պայքարեմ Թալիշի, Մատաղիսի համար»։
Հոկտեմբերի 14-ին մայրը վերջին անգամ է խոսել որդու հետ։
Լևոն Մանուկյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 27-ին։
«Ուզում էի գար, գոռար, ասեր՝ մամ հերոս որդիդ եկել ա, բայց սենց հերոս չէի ուզում»,-պատմում է Լևոնի մայրը։