Հորից տախտակներ էր ուզել ու պոստերում մատուռ սարքել. զոհված զինծառայող Սամվել Անտոնյանի մայրը պատմում է

«Մեր պոլկում Սամվելին շատ-շատ էին սիրում։ Շատ ուրախ ու բարի էմոցիաներով տղա էր։ Որտեղ կար Սամվելը՝ մի լուսավոր տեղ էր։ Սամվելի դուխը շատ էր, կարելի է ասել դրանից էլ եղավ, այդ ամեն ինչը»,- պատմում է զոհված զինծառայող Սամվել Անտոնյանի մանկության և ծառայակից ընկերը։ Արայիկը ընկերոջ հետ վերջին անգամ խոսել է նրա մահվան օրը՝ հոկտեմբերի 9-ին․ Հադրութում նրանից մի քանի դիրք հեռու էր գտնվում։

Սամվել Անտոնանին զորամասում «սատանա» մականունով էին կնքել, մայրը պատմում է, որ նրա չափից աշխույժ լինելու պատճառով էին այդպես ասել։ Ծառայության ժամանակ զանգել էր հորն ու տախտակներ խնդրել ուղարկել՝ դիրքերում մատուռ կառուցելու համար։ Ամեն անգամ դիրք բարձրանալիս էլ արել են աշխատանքները, պարկերով հողն ու աղբն իջեցրել՝ մատուռը կանգնեցրել։

Սամվելը ծնվել է 2000 թվականի հուլիսի 22-ին։ Բանակ էր զորակոչվել 2019 թվականի հունվարի 25-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել