Ադրբեջանը թույլ չի տա ռուս խաղաղապահներին մտնել Ղարաբաղ․ մեջլիսի պատգամավոր

Ադրբեջանը թույլ չի տա ռուս խաղաղապահներին մասնակցել ղարաբաղյան հակամարտությանը, քանի դեռ Հայաստանի բոլոր զինված ուժերը չեն լքել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը: Այս մասին Дождь-ի եթերում հայտարարել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը:

«Հայերը ցանկանում են ցանկացած դրոշի ներքո, առաջին հերթին ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, Ադրբեջան բերել ռուսական զորքեր, որոնք նրանց պաշտպանելու են Ադրբեջանից»,-նշել է նա։

Մեջլիսի պատգամավորը նշում է, որ ռուս զինվորները կկանգնեն, և նրանց թիկունքում, թնդանոթներով, «Սմերչ» կայանքներով և այլ բաներով ««հայերը» հանգիստ կնստեն և կթալանեն ադրբեջանական «գրավյալ տարածքները»՝ վստահ լինելով, որ ապագայում նրանք անպատժելի կլինեն»։

РБК -ի հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր այս հարցին․ «Ճիշտ չէ վերցնել Ղարաբաղյան հարցի նման մեծ հարց և քննարկել դրա առանձին դետալները, հնարավոր կարգավորման դետալները: Այստեղ ամեն ինչ պետք է դիտարկել պատճառահետևանքային կապերի շղթայում: Բոլոր հարցերը պետք է քննարկվեն բանակցային գործընթացում, որը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել