Թրամփը հայտարարել է Թուրքիայի տնտեսությունը «ամբողջությամբ ոչնչացնելու» պատրաստակամության մասին` Սիրիա ներխուժման համար

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նախկին և ներկայիս պաշտոնյաների նկատմամբ՝ Սիրիայի հյուսիս-արևելքում Անկարայի գործողությունների պատճառով:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Բացի այդ, Վաշինգտոնը կդադարեցնի բանակցությունները Թուրքիայի հետ առևտրային համաձայնագրի շուրջ:

Պատժամիջոցների տակ կընկնեն թուրք պաշտոնյաները, որոնք «պատասխանատու են Սիրիայում իրավիճակը ապակայունացնելու համար»:

Թրամփը հայտարարել է Թուրքիայի տնտեսությունը «ամբողջությամբ ոչնչացնելու» պատրաստակամության մասին:

Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում հոկտեմբերի 9-ին: Երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքով, այն ուղղված է Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարին, որը Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել