Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը քիչ առաջ մերժեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ա-ին Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Արտակ Դավթյանի կողմից տրված անձնական երաշխավորագրերով ազատ արձակելու վերաբերյալ պաշտպան Անդրանիկ Հակոբյանի միջնորդությունը:
Դատական նիստը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Ա-ին մեղադրանք է առաջադրվել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքի ոչնչացման փորձ կատարելու և խուլիգանության հոդվածներով: Վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018
Իրավաբան.net