Րոպեներ առաջ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ հրապարակեց Քեմբրիջի շրջանավարտ Ա-ին, Ռ-ին, Գ-ին և Ք-ին առաջադրված մեղադրանքով դատավճիռը:
Ա-ին դատարանը ճանաչեց մեղավոր առաջադրված մեղադրանքներում և հանցագործությունների համակցությամբ դատապարտվեց ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, ապա կիրառեց համաներում և ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից:
Ռ-ին առաջադրված մեղադրանքներով դատարանը ճանաչեց մեղավոր և պատիժների մասնակիորեն գումարմամբ դատապարտեց ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, ապա կիրառելով համաներում՝ ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից:
Գ-ին դատարանը դատապարտեց ազատազրկման 1 տարի 1 ամիս ժամկետով, ապա կիրառելով համաներում՝ ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից:
Ք-ին դատարանը դատապարեց ազատազրկման 1 տարի 1 ամիս ժամկետով, ապա կիրառելով՝ համաներում ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից:
Հիշեցնենք, որ Քեմբրիջի շրջանավարտ Ա-ն, Ռ-ն, Գ-ն մեղադրվում են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզի ոչնչացման փորձ կատարելու և խուլիգանության հոդվածներով, իսկ Արթուր Քլյանը` միայն խուլիգանության: Երիտասարդները չեն ընդունում առաջադրված մեղադրանքները:
Մանրամասները և տեսանյութերը շուտով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018
Նունե Հովսեփյան
Իրավաբան.net