Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Եթե իրենք 10 հոգի են, ուրեմն դուք 10 հոգու տեղ պետք է խոսե՞ք». դատավորը կոչ արեց դատախազին արտոնյալ չզգալ

Իրավաբան.net-ն արդեն հայտնել է, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում «Քեմբրիջի շրջանավարտի և նրա ընկերների գործով» մերժվել է դատավորներին ինքնաբացարկ հայտնելու Ա-ի պաշտպան Վահե Գաբրիելյանի միջնորդությունը:

Նիստի ժամանակ ամբաստանյալ Ռ-ի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը միջնորդեց տուժող Սիաբանդ Խուդոյանի և վկաներ Մռազ Մստոյանի, Փորսոր Թամոյանի, Միշա Նավոյանի և Նարինե Միրզոյանի նախաքննության ժամանակ տված բացատրությունները ճանաչել որպես ապացույց և հրապարակել:

Պաշտպանական կողմը չառարկեց, սակայն դատախազ Արսեն Աղաբեկյանը դեմ էր:

Դատավորները, տեղում խորհրդակցելով, մերժեցին միջնորդությունը, սակայն բավարարեցին դեպքի վայրի զննությունների արձանագրություններն ամբողջությամբ հրապարակելու միջնորդությունը:

Նիստի ընթացքում դատախազ Արսեն Աղաբեկյանը պարբերաբար խոսում էր նստած տեղից: Պաշտպան Վահե Գաբրիելյանը դիմեց դատարանի`խնդրելով, որ դատախազը տեղից չխոսի:

-Ձեզ արտոնյալ մի զգացեք,- ասաց դատավոր Սևակ Համբարձումյանը` դատախազ Աղաբեկյանին:

-Արտոնյալ չեմ զգում, ուղղակի իրենք 10 հոգի են…,- պատասխանեց Արսեն Աղաբեկյանը:

-Եթե իրենք 10 հոգի են, ուրեմն դուք 10 հոգու տեղ պետք է խոսե՞ք,- նկատեց նույն դատավորը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Վաղը կհրապարակի որոշումը:

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018  

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել