Խուլիգանության և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեջ մեղադրվող Ա-ն դադարեցրել է հացադուլը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Ա-ի մայրը՝ Վ-ն:
Ըստ նրա՝ Արդարադատության նախարարության աշխատակիցները մի քանի անգամ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող իր որդուն և կարողացել են համոզել նրան դադարացնելու հացադուլը:
Վ-ն ուրախությամբ նշեց, որ շատ շնորհակալ է Արդարադատության նախարարության աշխատակիցներին: «Հաջորդ քայլը կլինի այն, որ կարողանանք որդուս արդարացմանը հասնել», -ասաց Ա-ի մայրը:
Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018
Իրավաբան.net