Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատավորները չեն փոխվի. 2 մերժում՝ 1 նիստի ժամանակ

«Խոտի դեզի» գործով Վերաքննիչ քրեական դատարանում գործը քննող երեք դատավորները՝ նախագահող դատավոր Արարատ Պետրոսյանը, Սևակ Համբարձումյանը և Լիլիթ Թադևոսյանը չեն փոխվի: Դատարանն այսօր մերժեց ամբաստանյալ Ա-ի պաշտպան Վահե Գաբրիելյանի դատարանին ինքնաբացարկի հայտնելու միջնորդությունը:

Ավելի ուշ պաշտպանը միջնորդեց նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Ա-ի՝ քննիչին տրված բացատրությունը, որը դատարանը ճանաչել էր ապացույց, անթույլատրելի ապացույց համարել, քանի որ իր պաշտպանյալին չեն բացատրվել իր իրավունքներն ու պարտականությունները, բացատրությունը ձեռք է բերվել իրավունքի խախտմամբ:

Դատախազ Արսեն Աղաբեկյանը միջնորդեց մերժել միջնորդությունը: Ըստ նրա՝ այդ բացատրության ժամանակ Ա-ն հայտնել է տեղի ունեցածի մանրամասները, որից հետո գործում պաշտպան ներգրավվելով որոշել են փոխել ցուցմունքը:

Դատարանը մերժեց Վահե Գաբրիելյանի միջնորդությունը՝ միաժամանակ նշելով, որ վերջնական դատական ակտ կայացնելիս կանդրադառնա այդ ապացույցի թույլատրելիության հարցին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել