Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Պ.Սինանյան՝ ի՞նչ եք ուզում ասել սույն պատասխանով». Անահիտ Բախշյանը` Արմավիրի մարզի դատախազի պատասխանի մասին

Իրավաբան.net-ը տեղեկացրել էր, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանին՝ «Լույս» հիմնադրամի տրամադրած կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Ա-ի և նրա ընկերների գործով:

Այսօր Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանի պատասխանին:

«Ի պատասխան ներքոնշյալ նամակիս, Արմավիրի մարզի դատախազ պարոն Սինանյանից ստացել եմ նամակ այն մասին, որ այն վերահասցեագրել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ պարոն Սարգսյանին՝ քրեական գործին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար:
Նամակի վրա գրված հեռախոսահամարով անընդհատ զանգում եմ, որ հասկանամ, թե այս նամակով ինչ է ուզում ասել պ. Սինանյանը, ոչ ոք չի վերցնում:
Ստիպված եմ հրապարակավ հարցնել պ.Սինանյան՝ ի՞նչ եք ուզում ասել սույն պատասխանով»:

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018  

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել