Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատարանը բեկանեց ու փոփոխեց պատիժը

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց «Քեմբրիջի շրջանավարտ Ա-ի և նրա ընկերների գործով» որոշումը: Դատարանն Արմավիրի մարզի ընդհանուր իավասության դատարանի դատավճիռը բեկանեց և փոփոխեց պատժի մասով: Մասնավորապես` 4 երիտասարդներին խուլիգանության համար պատիժ նշանակված ազատազրկումը փոփոխեց տուգանքով:

Ամբաստանյալ Ա-ին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքներում և հանցանքների համակցությամբ ազատազրկման և տուգանքի ձևով նշանակված պատիժները մասնակի գումարելով նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակեց ազատազրկում 2 տարի 4 ամիս ժամկետով և տուգանք 50.000 դրամի չափով: Համաներման կիրառմամբ ազատեց որոշմամբ նշանակված պատժից:

Ամբաստանյալ Ռ-ն ևս մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքներում և հանցանքների համակցությամբ ազատազրկման և տուգանքի ձևով նշանակված պատիժները մասնակի գումարելով վերջնական պատիժ նշանակեց ազատազրկում 2 տարի 4 ամիս ժամկետով և տուգանք 50.000 դրամի չափով: Համաներման կիրառմամբ ազատեց որոշմամբ նշանակված պատժից:

Ամբաստանյալ Ք-ին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և ազատազրկման և տուգանքի ձևով նշանակված պատիժները լրիվ գումարելու սկզբունքով վերջնական պատիժ նշանակեց 1 տարի ժամկետով և տուգանք 40.000 դրամի չափով: Համաներման կիրառմամբ ազատեց որոշմամբ նշանակված պատժից:

Ամբաստանյալ Գ-ին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքներում և վերջնական պատիժ նշանակեց 1 տարի ժամկետով և տուգանք 40.000 դրամի չափով: Համաներման կիրառմամբ ազատեց որոշմամբ նշանակված պատժից: Երիտասարդների վերաքննիչ բողոքները` արդարացման դատավճիռ կայացնելու մասին, մերժեց:

Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Ա-ին և Ռ-ին դատապարտել էր 2 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Ք-ին և Գ-ին 1 տարի 1 ամսի ժամկետով, ապա կիրառել էր համաներման որոշումը և նրանց ազատել պատժի կրումից:

Հիշեցնենք, որ Քեմբրիջի շրջանավարտ Ա-ն, Ռ-ն, Գ-ն մեղադրվում են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզի ոչնչացման փորձ կատարելու և խուլիգանության հոդվածներով, իսկ Ք-ը` միայն խուլիգանության: Երիտասարդները չեն ընդունում առաջադրված մեղադրանքները:

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018  

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել