Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Առաջադրված մեղադրանքն ակնհայտ ապօրինի է և անհեթեթ». երիտասարդները շարունակում են արդարություն պահանջել

Քեմբրիջի շրջանավարտ Ա-ին, Ռ-ին, Ք-ին և Գ-ին առաջադրված մեղադրանքով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արարատ Պետրոսյանի նախագահությամբ նշանակված էր գործով դատական նիստ: Դատավոր Արարատ Պետրոսյանը հրապարակեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի եզրափակիչ մասը:

«Առաջադրված մեղադրանքն ակնհայտ ապօրինի է և անհեթեթ»,- վերաքննիչ բողոքը դատարանին ներկայացնելիս ասաց Ա-ի պաշտպան Վահե Գաբրիելյանը:

Նա չհասցրեց ամբողջությամբ ընթերցել վերաքննիչ բողոքը. նախագահող դատավորը հայտարարեց, որ այլ գործով նիստ ունեն նշանակված: Դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ Քեմբրիջի շրջանավարտ Ա-ն, Ռ-ն, Գ-ն մեղադրվում են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզի ոչնչացման փորձ կատարելու և խուլիգանության հոդվածներով, իսկ Ք-ն` միայն խուլիգանության: Երիտասարդները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները և Վերաքննիչ քրեական դատարանից պահանջում են արդարացման որոշում հրապարակել:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Ա-ին և Ռ-ին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում, նրանց դատապարտել ազատազրկման 2,6 ամիս ժամկետով, ապա կիրառելով համաներում՝ նրանց ազատ է արձակել դատական նիստի դահլիճից: Գ-ին և  Ք-ին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում և նրանց դատապարտել է ազատազրկման 1 տարի 1 ամիս ժամկետով, ապա կիրառելով համաներում՝ երիտասարդներին ազատ է արձակել դատական նիստի դահլիճից:

Նունե Հովսեփյան

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018  

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել