Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Նոր տեղեկություն Քեմբրիջի շրջանավարտի և նրա ընկերների գործով

Քեմբրիջի շրջանավարտ Ա-ին, Ռ-ին և Ք-ին առաջադրված մեղադրանքով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բողոքարկվելու է: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին Ռ-ի և Ք-ին պաշտպանները` Մկրտիչ Դավթյանը և Արմեն Սողոմոնյանը:

Ա-ն Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ այսօր իր պաշտպան Անդրանիկ Հակոբյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Մկրտիչ Դավթյանի խոսքով` դեռ հստակ չէ միայն գործով անցնող Գ-ի որոշումը` կբողոքարկվի դատավճիռը, թե` ոչ: Նշենք, որ չբողոքարկվելու դեպքում` նոյեմբերի 15-ին դատավճիռը օրինական ուժի մեջ կմտնի:

Հիշեցնենք, որ Ա-ն ու Ռ-ն դատապարտվել են ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Գ-ն ու  Ք-ն` 1 տարի 1 ամիս ժամկետով: Նրանց նկատմամբ կիրառվել էր Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ որոշումը և երիտասարդներն ազատ էին արձակվել:

Արմավիրի մարզի դատախազությունն Ա-ին, Ռ-ին և Գ-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ն մասով` (խուլիգանություն), և 34 ու 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հանցափորձ- գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս է պատճառել), իսկ  Ք-ին` 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018  

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել