Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Քրեակատարողական հիմնարկների դիտորդական խումբը կփորձի համոզել Ա-ին դադարեցնելու հացադուլն ու ջրադուլը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն է կարողացել առաջին անգամ հացադուլ հայտարարած «Նուբարաշեն» ՔԿՀ գտնվող ամբաստանյալ Ա-ին համոզել դադարեցնել հացադուլը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց խմբի նախագահ Ռոբերտ Ռևազյանը` նշելով, որ տեղյակ են Ա-ի արդեն երկրորդ անգամ հայտարարած հացադուլին, որին միացրել է նաև ջրադուլը:

«Հացադուլի ու ջրադուլի պահանջն իր քրեական գործի հետ է կապված, իսկ խմբի մանդատը դուրս է այդ դաշտից, մենք քրեական գործի հետ կապված ոչինչ չենք կարող անել: Խմբի մանդատի մեջ նրան պահելու պայմաններն են հետաքրքրում: Բայց մենք կրկին կհանդիպենք նրա հետ և կփորձենք համոզել, որ դադարեցնի հացադուլն ու ջրադուլը»,-ասաց Ռոբերտ Ռևազյանը:

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018  

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել