Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Քեմբրիջի շրջանավարտից ու նրա ընկերներից տուժողը պարտք-պահանջ չունի. տեսանյութ

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում շարունակվեց Քեմբրիջի շրջանավարտի և նրա 3 ընկերների քրեական գործի քննությունը: Արմավիրի մարզի դատախազությունն Ա-ին, Ռ-ին և Գ-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ն մասով` (խուլիգանություն), և 34 ու 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս է պատճառել), իսկ Ք-ին` 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։ Ա-ը,  Ռ-ն և Գ-ն կալանավորված են, Ք-ն գրավով ազատ է արձակվել: Դատական նիստի մանրամասները` տեսանյութում:

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018  

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել