Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Մեզ դատելու են». միայն այդ մտքից երիտասարդը դատարանում վատացավ

Իրավաբան.net-ն արդեն տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանն այսօր մերժել է ամբաստանյալներ Ա-ի և Ռ-ի պաշտպանների միջնորդությունները:

Կալանավորումն անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխելու միջնորդությունների մերժումից հետո` դատարանն ամբաստանյալ Ք-ի բժշկական փաստաթղթերի մասին էր խոսում, երբ վերջինիս ինքնազգացողությունը վատացավ:

Դատարանը ստիպված եղավ դատական նիստն ընդմիջել և շտապ օգնություն կանչել: Նիստերի դահլիճում լարված իրավիճակ էր. Ք-ի վիճակն ավելի վատացավ: Երիտասարդը ցածրաձայն կրկնում էր. «Մեզ դատելու են»:

Շտապ օգնության աշխատակիցներն առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո` նրան տեղափոխեցին Էջմիածինի հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Ա-ի և ընկերների գործով ամբաստանյալ Ք-ի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվել էր գրավով` առողջական խնդիրների առաջացման պատճառով:

Դատական նիստը հետաձգվեց:

Նշենք, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած համաներման որոշմամբ երիտասարդներն ազատ կարձակվեն:

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018  

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել