Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Սովետաշենի բանտում գտնվելու օրերին ծանոթացա Ա-ի հետ, երկու օր ապրեցինք նույն խցում. Քեմբրիջի Ա-ն հանցագործ չէ

Վաղը ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկում է լինելու Նորապատ գյուղում «խոտի դեզը միտումնավոր ոչնչացնելու համար» 3 ձերբակալված երիտասարդների գործով։

Այսօր դատախազության մոտ էին Քեմբրիջի շրջանավարտ Ա-ի բարեկամներն ու ընկերները։ Նրանց խոսքերով՝ Ա-ն չէր կարող խուլիգանություն անել և խոտի դեզը հրկիզելու փորձ կատարել։

Սովետաշենի բանտում գտնվելու օրերին ծանոթացա Ա-ի հետ, երկու օր ապրեցինք նույն խցում:

Իսկապես տաղանդավոր, խոստումնալից երիտասարդ է՝ զերծ կրիմինալ հակումներից:
Ա-ն մեկ-մեկ կատակով ասում էր, թե նախանձում է ինձ, որ հեշտությամբ մերվում եմ հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ:

Իսկապես սիրտս ցավում է, որ ապագա մտավորականը, երազներ ունեցող մարդը պահվում է անազատության մեջ, ավելին՝ ապրում է մի միջավայրում, որտեղ գերակա է գողականը:

Հետո ասում են՝ վստահեք արդարադատությանը:

Գրառումը քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018  

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել