Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Մարդ չեք»,- մայրը՝ դատարանին. երիտասարդները կալանավորված կմնան

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ քիչ առաջ մերժեց խուլիգանության և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեջ մեղադրվող, ամբաստանյալ Ա-ին, Ռ-ին և Գ-ին գրավով ազատ արձակելու միջնորդությունները՝ գրավի կիրառումը համարելով անթույլատրելի:

Նիստերի դահլիճում լարված իրավիճակ էր: Ամբաստանյալների հարազատները հուզական ծանր վիճակում էին: Ա-ի մայրը, լսելով դատավորի որոշումը, ցածրաձայն հայտարարեց. «Մարդ չեք…»:

Նման միջնորդություններ երեկ ներկայացրել էին Ա-ի պաշտպան Անդրանիկ Հակոբյանն ու Ռ-ի, Գ-ի պաշտպան Մկրտիչ Դավթյանը:

Ամբաստանյալ Ռ-ի համար պաշտպանը դատարան էր ներկայացրել Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանի և Լևոն Մարտիրոսյանի երաշխավորագրերը, իսկ Ա-ի համար՝ ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն, ԵՊՀ դասախոս Խաչիկ Գևորգյանի և Ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածու, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի երաշխավորագրերը:

Գործով անցող 4-րդ ամբաստանյալ Ք-ին ավելի վաղ՝ հոգեկան խնդիրների առաջացման պատճառով, գրավով ազատ են արձակել:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները. 07.06.2018

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել