Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ա-ն ու ընկերներն ազատ կարձակվեն

Քեմբրիջի շրջանավարտ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ա-ն ու նրա երեք ընկերները նախագահ Սերժ Սարգսյանի համաներման որոշմամբ ազատ կարձակվեն:

Արմավիրի մարզի դատախազությունն Ա-ին, Ռ-ին և Գ-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ն մասով` (խուլիգանություն), և 34 ու 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս է պատճառել), իսկ Ք-ին` 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։ Երիտասարդներին առաջադրված մեղադրանքի հոդվածներն առկա են համաներման որոշման մեջ:

«Մեր դեպքում դատական նիստը կշարունակվի, քանի որ իմ պաշտպանյալը մտադրված է հասնել արդարացման դատավճռի»,- Իրավաբան.net-ին հայտնեց Ա-ի պաշտպան Վահե Գաբրիելյանը:

Նրա խոսքով` եթե դատարանն անգամ մեղադրական դատավճիռ հրապարակի, ապա համաներման որոշմամբ երիտասարդներն ազատ կարձակվեն:

Նշենք, որ Ա-ն  հացադուլ ու ջրադուլ է հայտարարել: Նա այդ միջոցով փորձում է հասնել նրան, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանն իր նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխի գրավով: Դատարանը դատաքննության փուլում արդեն մեկ անգամ մերժել է նրա պաշտպանների միջնորդությունը: Նույն խնդրով երկրորդ միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 7-ին:

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018  

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել