Ա-ի և մյուսների` Գ-ի, Ռ-ի և Ք-ի գործով բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Վճռաբեկ դատարան: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ նրանց պաշտպաններից:
Երիտասարդներից երեքը` Ա-ն, Գ-ն և Ռ-ն մեղադրվում են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Ս-ին պատկանող խոտի դեզի ոչնչացման փորձ կատարելու և խուլիգանության համար, իսկ Ք-ն` միայն խուլիգանության: Երիտասարդները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները և արդարացման որոշում են պահանջում:
Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իավասության դատարանն Ա-ին և Ռ-ին դատապարտել էր 2 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Ք-ին և Գ-ին 1 տարի 1 ամսի ժամկետով, ապա կիրառել էր ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը և նրանց ազատել պատժի կրումից:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր նրանց վերաքննիչ բողոքները, սակայն բեկանել և փոփոխել էր պատժի մասը, որի արդյունքում երիտասարդներին Քրեական օրենսգրքի խուլիգանություն հոդվածի 1-ին մասով նշանակված ազատազրկման ձևով պատիժը փոխարինվել էր տուգանքով` 50.000 դրամի չափով և վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում Ա-ի և Ռ-ի նկատմամբ 2 տարի 4 ամիս ժամկետով և տուգանք 50.000 դրամ, իսկ Ք-ի և Գ-ի նկատմամբ` 1 տարի և տուգանք 50.000 դրամ, ապա համաներման կիրառմամբ նրանց ազատել էր որոշմամբ նշանակված պատժից:
Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018