Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ակնկալիքների ակցիա` Ա-ին և ընկերներին աջակցելու համար. տեսանյութ

Այսօր Քեմբրիջի շրջանավարտ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ա-ին և ընկերներին աջակցելու համար Երևանում կազմակերպվել էր պիկետ: Ա-ի մայրը` Վ-ն, պիկետի ժամանակ Հայաստանի նորանշանակ դատախազ Գևորգ Կոստանյանին և Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին հասցեագրված դիմումներ թողեց Գլխավոր դատախազությունում և Վճռաբեկ դատարանում գտնվող արկղիկների մեջ:

«Մենք ակնկալում ենք, որ նորանշանակ գլխավոր դատախազն այս հարցին պետք է տա խելամիտ լուծում: Սա ոչ թե բողոքի ակցիա է, այլ ակնկալիքների ակցիա է»,- նշեց Ա-ի մայրը:

Դիմումով պիկետի մասնակիցները պահանջում են «փոխել խափանման միջոցը, առավել ևս, որ սպառվել են առարկության բոլոր հիմքները (դատարանը լսել է բոլոր վկաներին և համաներումը տարածվում է տղաների վրա ևս), ապահովել արդար դատաքննություն, արդարացնել Ա-ին և նրան ընկերներին, բացահայտել նախաքննության կեղծիքները»:

«Ես մնում եմ իմ տեսակին հավատարիմ: Ես լավատես եմ և կարծում եմ, որ պետք է ամեն ինչ լավ լինի»,- ասաց նա:

Պիկետի մանրամասները` տեսանյութով:

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018  

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել