ՀՀ ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողական մեխանիզմների կատարելագործումը

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Շուշան Շահինյանը վերլուծական հոդված է պատրաստել ­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­«ՀՀ ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողական մեխանիզմների կատարելագործմանն ուղղված համապատասխան առաջարկությունների ներկայացում» թեմայով: Նշենք, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում: Ստորև ներկայացնում ենք աշխատությունը.

Յուրաքանչյուր պետության ներսում առկա կարևորագույն պետական մարմիններից մեկը ոստիկանությունն է, որի հիմանական խնդիրների և նպատակների մեջ ներառված է օրենքին համապատասխան ապահովել մարդու անվտանգությունը, հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը, հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը, հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը, սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը, ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը և այլն[1]:

ՀՀ Ոստիկանության մասին օրենքը սահմանում է, որ ոստիկանությունը միասնական համակարգ կազմող պետական կառավարման մարմին է (այսուհետ` ոստիկանություն), որը սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված խնդիրներն իրականացնելիս սույն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում ունի հարկադրանք կիրառելու իրավունք[2]:

Ելնելով վերոհիշյալից ամրապնդվում է այն կարծիքը, որ ՀՀ ոստիկանությունն այն մարմինն է, որը պետք է բացարձակ զերծ լինի կոռուպցիայից և կոռուպցիոն ռիսկերից:

Հայաստանի Հանրապետությունում այնուհանդերձ խնդիրն առկա է և կարծում ենք, որ կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից բավական ռիսկային է նաև ոստիկանությունը:

Ըստ ՀՀ կառավարության 2014թ-ի թիվ 1 և 2  որոշման ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018թթ միջոցառումների վերաբերյալ՝ քաղաքացիներին ծառայություների մատուցման մասով, որում մշակվել է ռազմավարություն «ՀՀ ոստիկանության գործունեության նկատմամբ ներքին վերահսկողական մեխանիզմների կատարելագործմանն ուղղված համապատասխան առաջարկությունների ներկայացում» վերաբերյալ: Որում նշվում է, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ոստիկանության առավել արդյունավետ ներքին հաշվետվողականության մեխանիզմերի ստեղծման համար: Ըստ իս նշվածն ամբողջապես չի համապատասխանում ձեռնարկված մեջոցառումների արդյունքների հետ:

Ելնելով միջազգային փորձի ուսումնասիրություններից, որտեղ նույնպես առկա է եղել այս խնդիրը, ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ:  Վարչական կոռուպցիայի դեմ հաջող պայքար մղվել է հարևան երկիր Վրաստանում` երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից, ով 2009թ-ին հայտարարեց Վրաստանում կոռուպցիայի դեմ պայքարում վերջնական հաղթանակ մասին[3]: Ինչպես նաև Հոնկոնգում, որտեղ առաջին անգամ կոռուպցիայի դեպ պայքարը սկսվեց ոստիկանության ավագ սպա Պետեր Գոդբերի գործով[4]:

Մեզ նույնպես անհրաժեշտ են կոռուպցիայի դեմ արդյունավետ միջոցներ, որոնք կկանխեն կոռուպցիոն ռիսկերը կամ կհասցնեն դրանք նվազագույնի ՀՀ ոստիկանությունում: Ոսիկանության այնպիսի ստորաբաժանումներ, ինչպիսիք են ներքին անվտանգության վարչությունը, հատուկ քննչական ծառայությունը, որոնք հենց վերահսկողություն են իրականացնում ոստիկանության աշխատանքների մասով,  կարծում ենք, որ այս ստորաբաժանումները նույնպես  զերծ չեն  կոռուպցիոն ռիսկերից:

Առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել արդյունավետ հակակոռուպցիոն օրենսդրություն Հայաստանի Հանրապետությունում և անկախ վերահսկիչ մարմին կոռուպցիայի դեմ պայքարի համար, ինչպես օրինակ դա արվեց Նոր Զելանդիայում, որտեղ առկա է արդյունավետ հակակոռուպցիոն օրենսդրություն և առկա են հակակոռուպցիոն գործակալություններ, Հոնկոնգում, որտեղ գործում է կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողով` ստեղծված 1974թ-ի փետրվարին, Մալազիայում՝ հակակոռուպցիոն հանձնաժողով, Ինդոնեզիայում, որտեղ առկա է կոռուպցիայի հաղթահարման հանձնաժողով, ինչպես նաև մի շարք այլ երկրներում [5]:

Կոռուպցիայի և կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարելու համար առաջարվում է հետևյալը:

  1. Անհրաժեշտ է ստեղծել արդյունավետ հակակոռուպցիոն օրենսդրություն:
  2. Ստեղծել անկախ հակակոռուպցիոն վերահսկիչ մարմին (Այսուհետ՝ հակակոռուպցիոն վերահսկիչ մարմին՝ ՀՎՄ), որն ամբողջությամբ իր գործունեությունում կլինի անկախ, որն այլ մարմինների միջամտություններից կլինի զերծ և կգործի անկաշկանդ, ղեկավարվելով ՀՀ օրենքներով, իր՝ այդ մարմնին վերաբերող ՀՀ օրենքով և ներքին կանոնակարգով:
  3. ՀՀ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները, որոնք հանրային ծառայություններ են մատուցում, անհրաժեշտ է կահավորել տեսաձայնագրող սարքերով, որոնց նկատմամաբ հսկողությունը կիրականացվի ՀՎՄ-ի կողմից:
  4. ՀՎՄ-ն պետք է օժտված լինի լայն լիազություններով, այդ թվում ցանկացած ժամանակ, ցանկացած պահի անարգել մուտք գործել ՀՀ ոստիկանության բոլոր ստորաբաժանումներ:
  5. Ապահովել Ոստիկանության աշխատանքերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը` ամսական և տարեկան զեկույցների տեսքով:
  6. Առավել զարգացնել  միջազգային նմանատիպ մարմինների ու կազմակերպությունների հետ համագործակցությունը:
  7. Իրականացնել նաև ներքին արդյունավետ վերահսկողություն:
  8. Ստեղծել արագ արձագանքման թեժ գիծ քաղաքացիների բողոքների համար, որի դեպքում ՀՎՄ-ն իրավունք կունենա իր իրավասությունների շրջանակներում միջամտել ոստիկանության ծառայողների գործունեությանը:
  9. Ստեղծել բողոքների գրանցման և վարման էլեկտրոնային առցանց մեխանիզմ:
  10. Ապահովել հակակառուպցիոն և բարեխղճության թեմաներով ոստիկանության ծառայողների վերապատրաստումը:
  11. ՀՎՄ-ի աշխատողների համար կոռուպցիոն հանցագործությունների կատարման դեպքում սահմանել առավել խիստ պատիժներ:

Այս մեխանիզմների իրականացման համար անհրաժեշտ է ընդունել նոր օրենք կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմնի` ՀՎՄ-ի ստեղծման և գործունեության համար, փոփոխություներ և լրացումներ կատարել ՀՀ ոստիկանության մասին օրենքում, ինչպես նաև այլ իրավական ակտերում:

Վերը նշված առաջարկությունների ճիշտ կիրառելիության դեպքում ակնկալվում է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերի մակարդակը ՀՀ ոստիկանությունում, բարձրացնել ոստիկանության գործունեության արդյունավետությունը, վերականգնել ոստիկանության նկատմամբ քաղաքացիների հավատը:

[1] Ոստիկանության մասին ՀՀ օրենք Օրենք    ՀՕ-177,      Ընդունված է: 16.04.2001,     Ուժի մեջ է: 10.06.2001

[2] Ոստիկանության մասին ՀՀ օրենք Օրենք    ՀՕ-177,      Ընդունված է: 16.04.2001,     Ուժի մեջ է: 10.06.2001

[3] https://www.kommersant.ru/doc/2884200

[4] https://www.police.gov.hk/ppp_en/01_about_us/ph_04.html

[5] https://www.aac.am/?p=28285

Կարդացեք նաև՝

Անշահավետ պայքար կոռուպցիայի դեմ

Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի ձեռք բերման կառուցակարգի հիմնախնդիրները Հայաստանում

Կոռուպցիոն ռիսկերը պետական եկամուտների հավաքագրման ոլորտում

Կրթության և գիտության նախարարության 2016-2020թթ. հաղորդակցության ռազմավարություն. հատկորոշված խնդիրներ

Կադրերի մրցութային ընտրության և բուժաշխատողների զբաղեցրած պաշտոններին նրանց համապատասխանության ապահովման խնդիրները առողջապահության ոլորտում

Կոռուպցիոն հանցագործություների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնող անձանց իրավական պաշտպանության երաշխիքները

Սեմինարներ են իրականացնում հակակոռուպցիոն դպրոցի մասնակիցները

«Հայաստանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ձևավորել Հակակաոռուպցիոն անկախ, ունիվերսալ մասնագիտական մարմին»

Էլեկտրոնային ժողովրդավարության և առանձին գործիքների ներդրման գործընթացը Հայաստանում

Որո՞նք են կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններն ու միջազգային փաստաթղթերը. հակակոռուպցիոն դպրոց

«Որքան երկիրն աղքատ է, այնքան այն ավելի կոռումպացված է». Կարեն Զադոյան

Հակակոռուպցիոն դպրոցի սաները հանդիպեցին առողջապահության նախարարին

Ի՞նչ խախտումներ են կատարում կուսակցությունները՝ նվիրատվություններ ընդունելիս

Ձեզ չեն կարող 10 հազար դրամ տալ, ասել՝ գնա-ընտրի. Էդմոն Մարուքյանը՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում

Նոր Զելանդիայի կոռուպցիայի դեմ պայքարի փորձը ներկայացվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաներին

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները եղան ԵԱՀԿ երևանյան գրասենյակում

Կոռուպցիան ձեռնարկություններում և հասարակության դերը՝ այս արատի դեմ պայքարում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Շրջայց ոստիկանության համակարգում, հետաքրքիր հարցեր և լեզուների իմացության ստուգում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Կոռուպցիան Հայաստանում. ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից

Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ

Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները

Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով

Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար

Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ