Հայաստանը շահագրգռված է հակակոռուպցիոն միջազգային մարմիններին անդամակցել, քանի որ դա ճանապարհ է այս ոլորտում փորձի փոխանակման, այս ոլորտում դիրքրեն ամրապնդելու և ամենակարևորը՝ սա ուղի է դեպի զարգացման. նման կարծիք հայտնեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի մասնակից Ղազար Թեքնեջյանը՝ պատասխանելով ուսուցանող, միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտի այն հարցին, թե ինչու՞ պետք է Հայաստանը շահագրգռված լինի անդամակցելու նման մարմիններին:
Դպրոցի մեկ այլ մասնակից Մելինե Նուրիջանյանն էլ այն կարծքին է, որ նման կառույցներին անդամակցելու միջոցով պետությունը ֆինանսական ներդրումներ է բերում երկիր. մասնավորապես որոշակի ծրագրերի իրականցման համար կարող է ֆինանսավորվել այդ մարմինների կողմից: Քարլ Ուլբրիխտը, համաձայնելով այս պատասխանների հետ, իր կողմից հավելեց, որ թերևս ամենակարևորը համբավն է, որ երկիրը պայքարում է կոռուպցիայի դեմ:
Քարլ Ուլբրիխտը այսօրվա դասընթացի ժամանակ ներկայացրեց Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունները, համագործակցությունը միջազգային մարմինների հետ և ներկայումս ինչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանի կողմից՝ այդ պարտավորությունները կատարելու ուղղությամբ:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Մարիամ Զադոյանն էլ դպրոցի մասնակիցներին ներկայացրեց միջազգային հակակոռուպցիոն ձևաչափերը: Նա պատմեց աշխարհում գործող խոշորագույն հակակոռուպցիոն մարմինների մասին, դրանց նպատակների և գործունեության ձևաչափերի մասին: Ներկայացրեց նաև այն ձևաչափերը, որոնց դեպքում Հայաստանը նույնպես մասնակցություն ունի:
Կարդացեք նաև՝
«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին
Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները
Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում
Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի
Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան
Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը
Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը
Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ