Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Առաջնորդությունը անհատի վարքագիծն է ու ազդեցությունն է, երբ նա ոգեշնչում և ուղղորդում է հետևորդների գործողությունները դեպի իր կամ ընդհանուր  երազանքի (նպատակի և տեսլականի) իրականացմանը: Այսօր Երիտասարդ առաջնորդների աշնանային դպրոցի հերթական թեման հենց առաջնորդությունն էր, թեման զեկուցում էր Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը: Նա նախ խոսեց առաջնորդի և կառավարչի տարբերությունների մասին, ներկայացրեց Առաջնորդի հիմնական բնութագրիչ հատկանիշները, այնուհետև անդրադարձավ իրական առաջնորդներին՝  Մահաթմա Գանդիին, Մարտին Լյութեր Քինգին և Նելսոն Մանդելային:

Գանդին Հնդկաստանի անկախության քաղաքական և հոգևոր առաջնորդն էր, երկրի հոգևոր հայրը, Կարեն Զադոյանը ներկայացրեց նրա կենսագրությունը, դավանած արժեքները՝ արիություն, արդարություն և ոչ բռնություն. «Գանդին մշակել էր պայքարի միջոց, որը հիմնված էր արիության, արդարության և ոչ բռնության արժեքների վրա, այն անվանվում էր Սատյագրահա (հաստատակամություն ճշմրտության մեջ)»,- ասաց նա:

Սևամորթների քաղաքացիական իրավունքների պաշտպանության առաջնորդը Մարտին Լյութեր Քինգին էր, նա 1964թ.-ին արժանացել է նոբելյանական մրցանակին, Մարտին Լյութեր Քինգը դավանում էր հետևյալ արժեքները՝ ոչ ռասսիզմ, ազատություն, արդարություն, իրավահավասարություն: Կարեն Զադոյանի խոսքերով նա նույնպես խրախուսում էր քաղաքական ակտիվության ոչ բռնի ռազմավարությունը, որպես օրինակ ՀԵԻԱ նախագահը հիշեցրեց դեպի Վաշինգտոն երթը` 1963թ.-ի օգոստոսի 28-ին` սևամորթներին քաղաքացիական իրավունքներ շնորհելու պահանջով` ես ունեմ երազանք հայտնի ելույթի միջոցով:

Աֆրիկայում սևամորթների իրավունքների պաշտպանության առաջնորդ Նելսոն Մանդելան էր: Կարեն Զադոյանը խոսեց նրա կենսագրությունից և դավանած արժեքներից:

Այնուհետև սեմինարի մասնակիցները ֆիլմ դիտեցին, ընթացան քննարկումներ և ունկնդիրները պատասխանեցին թեմային առնչվող մի քանի հարցերի:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Կարդացեք նաև՝

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ