Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հերթական սեմինարը:
Կոռուպցիայի հասկացությունն ու տիպաբանությունը ներկայացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանը:
Այնուհետև տեղի ունեցան խմբային աշխատանքներ, իսկ վերջում՝ ամփոփվեցին արդյունքները:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:
Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:
Կարդացեք նաև՝
Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը