Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում այսօր՝ նոյեմբերի 17-ին շարունակվեց պաշտոնատար անձանց հայտարարագրերի վերլուծության թեման: Այս անգամ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Մարիամ Զադոյանն անդրադարձ կատարեց իրավական դաշտին, նա խոսեց առկա բացերից: Այնուհետև ունկնդիրները կատարեցին գործնական աշխատանք:

Հաջորդ զեկուցողը ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանն էր, նա ներկայացրեց 2014 թվականի նոյեմբերի 28-ին հիմնադրված Հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադրումից: Նա տեղեկացրեց, որ կոալիցիայի շուրջ միավորվել են ավելի քան 70 ՀԿ-ներ՝ Երևանից և ՀՀ մարզերից:

Ինչո՞ւ հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ, պարոն Զադոյանը պարզաբանեց, որ հարկավոր է գործել բաց և թափանցիկ. «Մենք որևէ ՀԿ-ի չենք խնդրել, որ մտնի կոալիցիա, հայտարարություն ենք տարածել, կոալիցիային անդամակցության հայտերի ձևաթղթեր ենք մշակել, հետաքրքրվածներին առաջարկել էին լրացնել ու հայտերն ուղարկել: Այդկերպ տարբեր նախաձեռնող խմբեր ստեղծվեցին մարզերում ու Երևանում: Շատ կարևոր է իրազեկելը, երբ դուք որևէ կառույց ստեղծում եք ծանոթների միջոցով, հետագայում այդ ամենը քանդվելու է»,- ասաց պարոն Զադոյանը:

Այնուհետև պարոն Զադոյանը ներակայացրեց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի նպատակներն ու գործունեությունը:

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգողն անդրադարձավ նաև պետություն-քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի ստեղծմանը, խոսեց մարզերում տեղի ունեցած հակակոռուպցիոն միջոցառումներից:

Կարդացեք նաև՝

Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները

Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով

Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար

Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ