Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի այսօրվա սեմինարը վերաբերում է պետական գնումների ոլորտի վերահսկողությանն ու զսպաման մեխանիզմներին:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց գնումների ոլորտը կարգավորող միջազգային և ներպետական իրավական նորմերը, գնումների ընթացակարգերը, ինչպես և ում կողմից են հրապարակվում գնման վերաբերյալ հայտարարությունները, ինչպես են տնտեսվարողներին հրավերներ ուղարկվում, ինչ դեր ունեն գնումների աջակցման կենտրոնն ու գնումների բողոքարկման խորհուրդը:

Իրավաբան.net անկախ մասնագիտացված կայքի լրագրող Աստղիկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպես են պետական գնումների ոլորտը ուսումնասիրվում, ինչ մեխանիզմներ և գործիքներ կան դրա համար: Նա իր խոսքում նշեց, որ թեև քաղաքացիների զգալի մասը ամենակոռումպացված համարում է կրթության և առողջապահության ոլորտները, սակայն միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ ամենակոռումպացվածը պետական գնումների ոլորտն է: այս ոլորտի կոռումպացվածություն առավել վտանգավոր է պետության և հասարակության բարեկեցության համար: Եվ կա հայտնի խոսք. «Որտեղ կա գնելու և վաճառելու ինչ-որ բան, այնտեղ կա կոռուպցիա»:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Կարդացեք նաև՝

Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ