Այն երկրներում որտեղ կոռուպցիոն մակարդակը բարձր է գործարարները ներդրում չեն անում, ինչն էլ բերում է տնտեսության փոքր ծավալների, որպես կանոն այդ ծավալները մենաշնորհի և մոնոպոլիզացիայի են ենթարկվում, ինչը վնասում է մնացյալ բոլոր ոլորտներին: Այսօր Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի (ՀԱՇԱ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը: Նախ նա խոսեց ՀԱՇԱ-ի գործունեությունը, այդ թվում՝ ներկայացրեց հակակոռուպցիոն և բարեխղճության ոլորտներում վարած քաղաքականությունը:
«Մենք, մեր թե ամերիկյան, թե եվրոպական գործընկերների հետ երբևէ չենք թաքցրել, որ կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտություն կա, մենք օգտագործում ենք բոլոր հնարավորություններն բարձրաձայնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու համար»,- ասաց Ալեքսանդրը:
Նա նշեց, որ վերջերս սկսել է ընթերցել հայկական ծագմամբ ամերիկացի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի ամենահայտնի աշխատություններից մեկը՝ «Ինչո՞ւ են պետությունները տապալվում», համաձայն տնտեսագետի թեզի լավ տնտեսություն ունենալու համար իհարկե կարևոր են բաց սահմանները, աշխարհագրական նպաստ դիրքը, բնական ռեսուրսները իհարկե կարևոր են, սակայն որոշիչ չեն, որոշիչը՝ կառավարումն է:
Դպրոցի հաջորդ բանախոսը Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանն էր, նա ներկայացրեց «Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան փորձը. հակակոռուպցիոն կենտրոններ» թեման:
Նա ասաց, որ 2008թ.-ից գործարկվեցին Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ և ընդունարաններ, պարոն Զադոյանի խոսքերով՝ ծրագրի հիմնական նպատակները երեքն էին՝ օգնել կոռուպցիայից տուժած քաղաքացիներից, որ իրենց բողոքները ներկայացնեին պատկան մարմիններին, օժանդակել հակակոռուպցիոն օրենսդրության մեջ կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը և հակակոռուպցիոն ռեֆորմներին, իսկ երրորդ նպատակը՝ հանրային իրազեկությունը, խնդիր էր դրվել քաղաքացիների հակակոռուպցիոն իրազեկվածության մակարդակը:
Բանախոսը ներկայացրեց Հակակոռուպցիոն կենտրոնների ցանցը, որը գործարկվել է 2012-2014թթ., նրա խոսքերով՝ Հակակոռուպցիոն կենտրոնների ցանցը ունեցել է ավելի քան 17285 շահառու և տարբեր ոլորտներում գրանցել 2505 կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործեր. «Հակակոռուպցիոն կենտրոնների ցանցը հատկորոշվել է ընդհանուր 351 բարեփոխում, որից՝ 204 համակարգային և 147 ընթացակարգային: Իրականացվել է թվով 202 բարեփոխում, որից՝ 120 համակարգային և 82 ընթացակարգային: Հանրային ծառայողների հակակոռուպցիոն վերապատրաստումներ, ընդհանուր՝ 288 հանրային ծառայող, որից 169-ը՝ քաղաքացիական ծառայողներ, 119-ը՝ համայնքային ծառայողներ»:
Այնուհետև խոսեց կենտրոնների գործունեության վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կարողություններին:
«Մեր հանրությունը դեռևս պատրաստ չէ մինչև վերջ գնալուն,- կոնկրետ օրինակներ բերելով կոռուպցիոն երևույթների բացահայտման վերաբերյալ՝ ասաց Կարեն Զադոյանը, նա հավելեց,- կա խախտված իրավունք, մենք վերականգնում ենք այն, կա պաշտոնատար անձ, ով խախտել է այդ իրավունքն ու կա համապատասխան պատասխանատվություն, ես գտնում եմ, որ այս երկուսը պետք է զուգակցվեն, բայց երկրորդը որպես կանոն չի լինի, որովհետև շատ հաճախ քաղաքացին պատրաստ չէ գնալ այդ քայլին, նրա իրավունքը հենց վերականգնվեց, նա մտածում է «շառից փորձանքից հեռու, ես Հայաստանում եմ ապրում, ավելի լավ է սրանով սահմանափակվեմ», այս տեսանկյունից կարևոր է երկրորդ խնդրի լուծումը»:
Ըստ բանախոսի՝ գնալով մեր քաղաքացիներն ավելի պահանջատեր են դառնում և չեն վախենում բարձրաձայնել խնդիրների մասին:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:
Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:
Կարդացեք նաև՝
Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար
Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում
«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան
Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը
Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար
«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին
Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները
Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում
Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի
Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան
Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը
Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը
Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ