Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն այսօր եղան ոստիկանության համակարգում: Նախ նրանք ոստիկանության կենտրոնական ապարատում հանդիպեցին համակարգի ներկայացուցիչներին:
ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Լիանա Ամիրխանյանը ներկայացրեց ոստիկանական համակարգում կատարված բարեփոխումները: Նա ասաց, որ վերջին տարիներին ոստիկանությունն ընտրել է խորքային բարեփոխումների ուղի` նպատակ ունենալով փոխել ծառայությունների և ծառայողների մասնագիտական պատրաստվածության որակը. «Ունեցել ենք երկու ծրագրեր, որոնք արդեն ավարտել ենք, այժմ իրականացնում ենք 2015-2017թթ. բարեփոխումների ծրագրերը»,- ասաց տիկին Ամիրխանյանը, նա նաև հավելեց, որ հանրապետության ողջ տարածքում արդեն ներդրվել է համայնքային ոստիկանության մոդելը. «Պետք է փոխվեր գործելաոճը, շփումը քաղաքացիների հետ, Երևան քաղաքում ունենք 11 հենակետեր, նախատեսվում է հաջորդ տարվա ավարտին 40-ի հասցնել»,- ասաց նա:
Մասնակցները հարցեր ուղղեցին համակարգում կոռուպցիոն ռիսկերի, տեսանկարահանող սարքերի և երթևեկության անվտանգության ապահովման վերաբերյալ:
Վերջին 9 ամիսների ընթացքում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության կողմից բացահայտվել են 26 կաշառակերության դեպքեր: Այս մասին ունկնդիրների հետ հանդիպմանն ասաց Կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ, վարչության պետի տեղակալ Գրիգոր Նիկողոսյանը: Ըստ նրա շատ հաճախ դժվարանում է կոռուպցիայի բացահայտումը քաղաքացիների գործողությունների արդյունքում. «Քաղաքացին ոչ միշտ է արձագանքում, հաշվի առնելով հոգեբանական հանգամանքները և այլն, ուստի իրավական պատկերը խեղաթյուրվում է ու չենք կարողանում արդյունավետ պայքար տանել»:
Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանն անդրադարձավ պատահարներին, նա ներկայացրեց 2014թ. վիճակագրությունը, ըստ նրա՝ այդ տարի արձանագրվել է 3156 ՃՈ պատահար, որոնց հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ. «Արդյունքում ունեցել ենք 297 զոհ և 4479 վիրավոր: Այս տարի նախորդ տարվա հետ համեմատ պատահարների և վիրավորների քանակն աճել է, սակայն զոհերի թիվը էապես նվազել է, այսինքն՝ 19 զոհ պակաս ենք ունեցել նախորդ տարվա ցուցանիշից»,- նշեց պարոն Չիլինգարյանը:
Հաջորդ այցը Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն էր, որի պետը՝ ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը մանրամասն ներկայացրեց վարչության գործունեությունը և բարեփոխումների ընթացքը:
«Կոռուպցիայի դեմ պայքարը նաև տարվում է այն ուղղությամբ, որ իրավական անորոշությունը վերացվի, մեր դեպքում այս խնդիրները հասցրվել են նվազագույնին, մեկ աշխատանքային օրվա ընթացքում անձը կարող է ստանալ հանրային ծառայությունների համարանիշ, մենք փորձել ենք հնարավորինս դյուրինացնել մյուս ընթացակարգերը: Երևան քաղաքի բոլոր անձնագրային բաժնում տեղադրված են տեսագրման սարքեր, քաղաքացին կարող է անմիջապես հետևել աշխատանքներին, սա կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն ծրագրերից մեկն է»,- հանդիպման ժամանակ ասաց պարոն Բիչախչյանը:
Այցելությունն այսքանով չավարտվեց, հաջորդը «Հրեշտակների» 4-րդ գումարտակ էր: Գեղամ Խաչատրյանի ուղեկցությամբ ունկնդիրները ծանոթացան գումարտակի գործունեությանը, դիտեցին վարժանքներ:
Գեղամ Խաչատրյանի խոսքերով՝ բացի ֆիզիկապես պատրաստվածությունից, այս գումարտակի ծառայողները նաև տիրապետում են էթիկայի կանոններին և տարբեր լեզուների: Այցի ընթացքում դպրոցի ունկնդիրները սեփական ուժերն էին փորձում ոստիկանների հետ՝ գերմաներենի և ֆրանսերենի իմացության հարցում:
Նշենք, որ այցելությունները կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանի աջակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:
Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:
Կարդացեք նաև՝
Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ
Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները
Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով
Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար
Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում
«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան
Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը
Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար
«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին
Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները
Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում
Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի
Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան
Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը
Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը
Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ