Ներկայացնում ենք Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Սյուզաննա Գալստյանի աշխատությունը «Կոռուպցիոն ռիսկերը պետական եկամուտների հավաքագրման ոլորտում» թեմայի վերաբերյալ: Նշենք, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:
Ներկա վիճակ
Պետության եկամուտները այն միջոցներն են, որոնց օգտագործման միջոցով պետությունը իրացնում է իր կարգավորիչ, վերահսկողական և այլ գործառույթները: Պետության եկամուտները կուտակվում են պետական բյուջեում: : Պետական բյուջեի եկամուտների աղբյուրներն են[1] ՝
- հարկային եկամուտները
- պետական տուրքերը
- պաշտոնական դրամաշնորհները
- այլ եկամուտները:
Պետական եկամուտները հավաքագրող մարմին համարվում է Պետական եկամուտի կոմիտեն՝ հարկային և մաքսային կոմիտեների ծառայությունների միջոցով: Ուստի կոռուպցիոն ռիսկերի կանխարգելումը այս մարմինների գործառույթներում կարելի է համարել պետական եկամուտների հավաքագրման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելամն միջոց: Հայաստնաի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն Հանրապետության բյուջետային մուտքերի շուրջ 92% կազմում են հարկային մուտքերը:
ՀՀ հիմնական հարկատեսակներն են[2].
- շահութահարկ
- շրջանառության հարկ
- եկամտային հարկ
- գույքահարկ
- ավելացված արժեքի հարկ
- ակցիզային հարկ:
Հարկային եկամուտները յուրաքանչյուր տնտեսվարող ինքն է հաշվարկում և վճարում հարկային տեսչություններին: Հարկային տեսչությունը իրավունք ունի անցկացնել հսկողություն հարկ վճարող տնտեսվարողի մոտ: Ըստ <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի ստուգվող կազմակերպությունը առնվազն 3 օր առաջ պետք է ծանուցվի ստուգումների անցկանցման մասին:
Բացի պետական եկամուտներ հավաքագրող մարմինների գործառույթների ուսումնասիրությունից կարևոր է իրավական ակտերի համապատասխանեցման տեսանկյունից հիմնահարցի լուծումը: Ռիսկային են արտաբյուջետային ֆոնդերի և կուտակային կենսաթոշակային համակարգի գումարները:
Կուտակային համակարգ վճարվող գումարների հավաքգրման պատասխանատվությունը կրում է հարկային ծառայությունը[3], հետագա վերադարձնողը բնակչությանը լինելու է պետությունը
Կառավարության 565 որոշման համաձայն արտաբյուջետային ֆոնդերը վերահսկող մարմին համարվում է Ֆինանսների նախարարության գանձապետական համակարգը, որը համարվում է տեղեկատվություն տրմադրող համակարգ[4]: Բյուջետային հիմնարկում արտաբյուջե բացելու որոշում կայացնում է կառավարությունը:
2015 թվականի 9 ամիսների տվյալներով պետական բյուջեի եկամուտներ կազմել են 853 362 864,8 հազար դրամ, նույն ժամանակահատվածում ֆինանսների նախարարության գանձապետարանի տվյալներով[5] համախառն արտաբյուջետային ֆոնդը կազմել է 26 587 790,9 հազար դրամ, որը պետական բյուջեի 3,11% է կազմում: Պարզ է դառնում, որ նույն չափով պետական բյուջեն արհեստականորեն նվազեցվում է և այս չափով էլ պետական բյուջետային հիմնարկները իրականացնում են լիազորություններ, որոնք պետք է լինեին պետական վերահսկողության ներքո:
Ստորև ներկայացված գծապատկեր 1- ից պարզ է դառնում, որ ամենամեծ արտաբյուջետային ֆոնդը Կառավարության առընթեր ոստիկանությանն է շուրջ 15 տրիլիոն դրամ, 4,5 տրիլիոն դրամ կազմում է Ֆինանսների նախարարության, մոտավորապես 4 տրիլիոն դրամ կազմում է քաղաքաշինության նախարարության արտաբյուջետային ֆոնդը, իսկ արտաբյուջետային ֆոնդեր ունեցող պետական բյուջետային մարմիններից ամենաքիչ միջոցները կուտակված են քաղաքացիական ծառայության խորհրդում և մարդու իրավունքների պաշտպանի արտաբյուջետային ֆոնդերում, որոնք 2015 թվականի 9 ամիսներում մուտքեր չեն ունեցել:
Միջազգային փորձ
Ավստրալյաում հարկերի հավաքման գործընթացի պարզեցումը կատարվել է էլեկտրոնային համակարգի ներդրմամբ: Երկիրը բաժանվել է 6 հարկային շրջանների[6]: Ըստ շրջանների վճարվող հարկի դրույքաչափերը տարբերակված են: Հարկ վճարող ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ հնարավորություն ունի տեղեկացված լինելու որքան հարկ պետք է վճարի, տեղեկատվության հասանելիությունից բացի այստեղ գոյություն ունի հարկերի վճարման կանոների հաճախ տրվող հարցերի բաժին[7]: Այս բաժնում ներկայացվում է թե՝
- ինչ է հարկերի վճարման կանոնը,
- ովքեր են հարկ վճարողները,
- ինչպես պետք է վճարեն հարկերը գործատուները, աշխատողները:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ի տարբերություն Ավստրալիայի հարկերի տարբերակում կատարվում է ոչ թե ըստ շրջանների այլ ըստ հարկ վճարողների[8], դասակարգելով հետևյալ հիմանակ խմբերում
- Ֆեդերալ հարկ վճարողներ
- պետական հարկ վճարողներ
- տեղական հարկ վճարողներ
- կրթական հարկ վճարողներ:
Առաջարկություններ
- Էլեկտրոնային առավել պարզեցված համակարգի ներդրում, որը կծառայի հարկատուին որպես տեղեկատվության աղբյուր:
- Հսկողությունը պետք է իրականացվի համպատրաստից, և հսկողական գործառույթ պետք է իրականացնեն ոչ թե մեկ, այլ մի քանի (3 և ավելի մասնագետներ) անկախ մասնագետներ միաժամանակ:
- Ստուգման պարբերականությունը չպետք է հաստատված լինի:
- Հարկային ծառայողների աշխատանքում ամենակարևորը անկախության և մրցակցայնության սկզբունքի ապահովումն է:
- Կուտակային կենսաթոշակային համակարգի գումարները պետք է համարվեն պետական բյուջեի եկամուտ: Համակարգի նպատակները չխեղաթյուրելու և արդյունավետությունը ապահովելու նպատակով այն պետք է համարվի սուբվենցիա պետական բյուջեի համար:
- Արտաբյուջետային համակարգը վերահսկելու նպատակով անհրաժեշտ է բոլոր վճարները և միջազգային դրամաշնորհները ներառել պետական բյուջեի կազմում: Իսկ նպատակային հատկացումները, դրամաշնորհները սուբվենցիայի կարգավիճակ շնորհելով համարել բյուջետային հիմարկի համախառն բյուջեի մաս:
- Կառավարության և մյուս պետական մարմինների գործունեությունն ապահովող բ ֆինանսական միջոցներ բոլոր հեսքերի խիստ վերահսկողական, թափանցիկ և հաշվետվողական համակարգի գործարկում:
- Պարբերական մոնիթորինգների անցկացում և արդյունքների հանրամատչելիության և հասանելիության ապահովում:
Օգտագործված գրականության ցանկ
- Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենք
- https://payrolltax.gov.au/harmonisation/payroll-tax-rates-and-thresholds
- https://www.finance.wa.gov.au/cms/State_Revenue/Payroll_Tax/Frequently_Asked_Questions.aspx#What%20is%20the%20rate%20of%20pay-roll%20tax?
- https://www.finance.wa.gov.au/cms/State_Revenue/Payroll_Tax/Frequently_Asked_Questions.aspx#What%20is%20the%20rate%20of%20pay-roll%20tax?
- Հարկերի մասին ՀՀ օրենք
- Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ՀՀ օրենք,
- https://minfin.am/index.php?cat=10&lang=1
- Հաշվետվություն արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման մասին (01.01.2015-30.09.2015 ժամանակահատվածի համար
[1] Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենք, հոդված 17
[2] Հարկերի մասին ՀՀ օրենք, հոդված 12
[3] Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ՀՀ օրենք, հոդված 14
[4] https://minfin.am/index.php?cat=10&lang=1
[5] Հաշվետվություն արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման մասին (01.01.2015-30.09.2015 ժամանակահատվածի համար
[6] https://payrolltax.gov.au/harmonisation/payroll-tax-rates-and-thresholds
[7]https://www.finance.wa.gov.au/cms/State_Revenue/Payroll_Tax/Frequently_Asked_Questions.aspx#What%20is%20the%20rate%20of%20pay-roll%20tax?
[8]https://www.finance.wa.gov.au/cms/State_Revenue/Payroll_Tax/Frequently_Asked_Questions.aspx#What%20is%20the%20rate%20of%20pay-roll%20tax?
Կարդացեք նաև՝
Էլեկտրոնային ժողովրդավարության և առանձին գործիքների ներդրման գործընթացը Հայաստանում
«Որքան երկիրն աղքատ է, այնքան այն ավելի կոռումպացված է». Կարեն Զադոյան
Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները եղան ԵԱՀԿ երևանյան գրասենյակում
Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ
Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները
Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով
Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար
Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում
«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան
Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը
Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար
«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին
Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները
Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում
Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի
Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան
Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը
Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը
Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը