Կոռուպցիան ձեռնարկություններում և հասարակության դերը՝ այս արատի դեմ պայքարում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը սկսվեց «Ձեռնարկատիրական գործունեության հասկացությունը, տեսակները, իրավաբանական անձանց հասկացությունը, տեսակները, հիմնական տարբերությունները, կոռուպցիոն ռիսկերը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս» թեմայի քննարկմամբ:

ՀԵԻԱ փաստաբան Մարիամ Զադոյանը նաև ներկայացրեց կոռուպցիոն հանցագործությունները, դրանք են՝ օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացում), ապօրինի  հակամրցակցային գործունեությունը, առևտրային  կաշառքը, հարկերը, տուրքերը  կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը: Նա մանրամասն խոսեց այս հանցագործություններից և պատժի միջոցներից:

Այնուհետև ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրեց հասարակության դերը կոռուպցիայի դեմ պայքարում:

Պարոն Զադոյանը գտնում է, որ այն արտահայտվում է երեք ձևով՝ իրազեկվածության, անհանդուրժողականության և մասնակցության տեսքով:

ՀԵԻԱ նախագահը կենտրոնացավ մասնակցության եղանակներին. «Մասնակցության կառուցակարգերն են այն միջոցները, ձևերը և եղանակները, որոնց միջոցով քաղաքացիական հասարակությունը մասնակցում է պետական կառավարման մարմիններում հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, որոշումների ընդունման, ռեսուրսների, հանրային ապրանքների և ծառայությունների բաշխման և վերաբաշխման գործընթացին, ինչպես նաև այդ գործընթացների իրականացման վերահսկողությանը և գնահատմանը»,- ասաց Կարեն Զադոյանը:

Ըստ նրա մասնակցության օգուտները տարբեր են, ակտիվ մասնակցությունը նաև ապահովում է տեղեկատվության մատչելիություն, թափանցիկություն և հաշվետվություն, բոլորի համար  մատչելի և կոռուպցիայից զերծ հանրային որակյալ ծառայություններ, ռեսուրսների օպտիմալ օգտագործում, որոշումների կայացման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությունը, պետական կառավարման և պետական ծախսերի բաշխման գործընթացների վերահսկում:

Կարդացեք նաև՝

Շրջայց ոստիկանության համակարգում, հետաքրքիր հարցեր և լեզուների իմացության ստուգում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ

Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները

Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով

Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար

Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ