Ի՞նչ խախտումներ են կատարում կուսակցությունները՝ նվիրատվություններ ընդունելիս

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի մասնակիցներն այսօր վերլուծում էին կուսակցությունների հաշվետվությունները:

Նրանք քննարկեցին 6 սխեմա և վեր հանեցին մի շարք խնդիրներ: Մասնավորապես վերլուծության արդյունքում դպրոցի մասնակիցները արձանագրեցին, որ նվիրատվությունները հստակ շեմ ունեն, ընդ որում՝ կուսակցությունները դա պետք է ստանան ՀՀ քաղաքացիներից, սակայն ոչ միջազգային կազմակերպություններից. «Ուստի միջազգային կազմակերպությունը գումարը փոխանցում է ՀՀ քաղաքացուն, քանի որ շեմը բարձր է, հետևաբար այս անձն էլ գումարը բաժանում է մի քանի անձանց միջև, որոնք գոյություն ունեն, սակայն ամենևին էլ նպատակ չեն ունեցել նվիրատվություն կատարել: Ի վերջո, այս եղանակով նվիրատվություն է կատարվում կուսակցությանը»,- քննարկումից հետո մեզ ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Մարիամ Զադոյանը:

Հաջորդ խախտումը գույքի տեսքով կատարվող նվիրատվություններն են, Մարիամ Զադոյանի խոսքերով՝ կուսակցության անդամները հաճախ դրանք չեն հայտարարագրում:

Բացի այդ, երիտասարդ առաջնորդները նաև եզրահանգել են այն մտքին, որ կուսակցությունների անդամները որևէ ծառայության համար սահմանված շեմը գերազանցելու դեպքում օգտվում են երրորդ կողմի ֆինանսական միջոցներից. «Օրինակ՝ գովազդի համար առավելագույն շեմ կա, երբ որ այդ շեմն անցնում է, կուսակցությունը երրորդ կողմի միջոցով իրականացնում է դա»,- ասաց Մարիամ Զադոյանը:

Նշենք նաև, որ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ Կուսակցություններն իրավունք ունեն գույքի, այդ թվում` դրամական միջոցների տեսքով նվիրատվություններ ստանալու ֆիզիկական և իրավաբանական անձանցից:նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը: Կուսակցությանը տրվող նվիրատվության ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել ՝

1) մեկ առևտրային կազմակերպության կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը.

2) մեկ ոչ առևտրային կազմակերպության կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը.

3) մեկ ֆիզիկական անձի կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը:

Մեկ անձի կողմից կուսակցությանը նվիրված անշարժ գույքի արժեքը չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհազարապատիկը: Կուսակցությանը նվիրատվության կարգով տրվող անշարժ գույքը չի կարող օտարվել նվիրատվության օրվանից առնվազն հինգ տարվա ընթացքում:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի աշխատանքները կտևեն մինչև 2015թ. դեկտեմբերի 22-ը ներառյալ: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Կարդացեք նաև՝

Ձեզ չեն կարող 10 հազար դրամ տալ, ասել՝ գնա-ընտրի. Էդմոն Մարուքյանը՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում

Նոր Զելանդիայի կոռուպցիայի դեմ պայքարի փորձը ներկայացվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաներին

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները եղան ԵԱՀԿ երևանյան գրասենյակում

Կոռուպցիան ձեռնարկություններում և հասարակության դերը՝ այս արատի դեմ պայքարում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Շրջայց ոստիկանության համակարգում, հետաքրքիր հարցեր և լեզուների իմացության ստուգում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ

Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները

Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով

Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար

Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

Իրադարձություններ

Իրադարձություններ