Կոռուպցիան Հայաստանում. ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից

Որո՞նք են կոռուպցիայի դեմ պայքարի հենասյուները: ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի խոսքերով հենասյուները երեքն են՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում  և պատժի կիրառում:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում պարոն Զադոյանը ներկայացրեց «Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում. ներկա վիճակ, մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ» թեման:

Նա առանձին խոսեց հենասյուներից, այնուհետև նշեց, որ մեր երկրում առկա են երեք խումբ մարտահրավերներ, նախ հասարակության հակակոռուպցիոն և գիտակցության ցածր մակարդակն է խոչընդոտում պայքարին, բացի այդ կոռուպցիոն ռիսկերի բարձր աստիճան կա ՀՀ օրենսդրությունում:

Ինչպե՞ս դուրս գալ իրավիճակից, առաջնային բաղադրատոմսը հետևյալն է. «Պետք է հասարակության շրջանում իրականացնել հակակոռուպցիոն կրթության արդյունավետ և շարունակական համապետական ծրագիր, ստեղծել բազմաֆունկցիոնալ մասնագիտական հակակոռուպցիոն մարմին, քրեականացնել ապօրինի հարստացումը և օրենսդրորեն ամրագրել տեղեկատվություն հայտնող անձանց պաշտպանությունը և երաշխիքները, ինչպես նաև իրականցնել վերոհիշյալի իրականացումը ապահովող մի շարք կարևոր և համալիր գործողություններ»,- նշեց ՀԵԻԱ նախագահը:

Զեկուցումից հետո ունկնդիրները բաժանվեցին 3 թիմերի՝ կատարելով խմբային աշխատանք:

Այնուհետև Հակակոռուպցիոն կրթության դերը,  նշանակությունը և շահառուները թեմայով զեկուցում ունեցավ ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը:

Նա նախ մեջբերումներ արեց հայտնի առաջնորդներից, ովքեր պայքարել են կոռուպցիայի դեմ. «Չի կարող լինել ոչ մի իրական հաղթանակ մեր կոռուպցիայի դեմ պայքարում, եթե չփոխվի վերաբերմունքը ողջ  հասարակությունում»,- Հոնգ Կոնգի անկախ հակակոռուպցիոն գործակալության առաջին տնօրեն Ջեկ Կատերի խոսքերը ցիտեց պարոն Ատովմյանը:

Փաստաբանը նաև խոսեց հակակոռուպցիոն կրթության մեթոդաբանությունից և միջազգային փորձից:

Պարոն Ատովմյանը նաև ունկնդիրներին ներկայացրեց հակակոռուպցիոն բնույթի կոմիքսներ, տվեց հանձնարարություններ:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան շրջանավարտների հարցերով համակարգող Լուսինե Մկրտչյանը:

Կարդացեք նաև՝

Շրջայց ոստիկանության համակարգում, հետաքրքիր հարցեր և լեզուների իմացության ստուգում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ

Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները

Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով

Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար

Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ