Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Շանթ Հարությունյանին և ընկերներին դիմավորեցին «հերոսներ» վանկարկումով

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Շանթ Հարությունյան և ընկերներ» դատավարությունը: Քիչ առաջ նիստերի դահլիճ բերեցին Շանթ Հարությունյանին և իր ընկերներին: Քաղաքացիները նրանց դիմավորեցին «Հերոսներ» վանկարկումով: Այսօրվա դատական նիստի ընթացքում պաշտպանական ճառով հանդես են գալիս ամբաստանյալներն ու իրենց փաստաբանները:  Այս պահին մարդաշատ է նաև դատարանի դիմացի հատվածը, այստեղ մարդկանց թույլ չեն տալիս ներս մուտք գործել, քանի որ ներսում տեղ չկա: Այնպես որ դատավարությունը դարձել է ինքնաբուխ ակցիա` դրսում մարդիկ վանկարկում են:

Գործով մեղադրվող Միսակ Առաքելյանի և Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մկրտչյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը նշեց, որ Շանթ Հարությունյանի երթը եղել է ոչ միայն խաղաղ այլև իրավաչափ, սակայն ոստիկանները բախում են հրահրել: Նա նաև շեշտեց, որ  իր պաշտպանյալների արարքում խուլիգանության հանցակազմ գոյություն չունի.  «Նոյեմբերի 5-ին նրանք փորձել են կառավարության ուշադրությունը սևեռել մեր երկրում տիրող ծանր վիճակի վրա»:

Ավարտելով խոսքը նա ասաց, որ իր պաշտպանյալները պետք է ճանաչվեն անմեղ:

Մեկ այլ մեղադրյալ Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպանը նշեց, որ դեպքի օրն իր պաշտպանյալը ընդամենը 18 տարեկան է եղել: Նա հավելեց, որ իր պաշտպանյալը ընդունել է իր մեղքը, նա մշտապես առանձնացել է դրական վարքով` ինչպես բնակության վայրում, այնպես էլ ուսումնական հաստատությունում: Այս առնչությամբ փաստաբանը նաև բերեց իր խոսքը հաստատող մի շարք բնութագրեր: Նա նաև ասաց, որ իր պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում գիտակցել է, որ իր ապագան գիտելիքն է և կրթությունը: Նա միջնորդեց երիտասարդին ազատել դատարանի դահլիճից:

Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը իր ճառում հիշեցրեց, որ դեպքի օրը Ազատության հրապարակում եղել են սադրիչներ, որոնցից մեկը մոտեցել է Շանթին և կատարել սադրիչ գործողություններ: Այնուհետև հավելեց, որ անցնելով Մաշտոցի պողոտա գործով տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանը առանց նախազգուշացման հարձակվել է և հարվածել Շանթ Հարությունյանին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել