Լուրեր

Արփինե Հովհաննիսյանը Մեծ Բրիտանիայում քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր

Հանդիպման ավարտին Միացյալ Թագավորության արդարադատության հանձնաժողովի նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերին:

 

«Կոռուպցիան գործում է ստվերային համակարգում»

Այսօր «Գավառի բիզնես կենտրոն» ՔՀԿ-ում կայացավ «Մոնիթորիգը որպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիք պետական եկամուտների հավաքագրման ոլորտում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում միջոցառում մարզի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մասնակցությամբ:

Եթե հակակոռուպցիոն խորհուրդը շոշափելի արդյունքներ չգրանցի, ԱՄՆ-ը կդադարեցնի ֆինանսական աջակցությունը. դեսպան

Ռիչարդ Միլսն անդրադարձել է նաեւ Հակակոռուպցիոն խորհրդին` ասելով, որ ԱՄՆ-ը աջակցելու է այդ խորհրդին, դեսպանությունը կտրամադրի դրամաշնորհներ, ֆինանսական աջակցություն: «Ուզում եմ շեշտել, որ մեր աջակցությունը Խորհրդին իրականացվում է այն պայմանով, որ վերջինս չափելի ձեռքբերումներ պետք է գրանցի: Եթե այդպիսի արդյունքներ չգրանցվեն, ապա մեր աջակցությւոնը կդադարեցվի: Ամեն ինչ շատ պարզ է ու հստակ»,- ասաց դեսպանը: