Արփինե Հովհաննիսյանը Մեծ Բրիտանիայում քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Միացյալ Թագավորություն կատարած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում, հանդիպել է Միացյալ Թագավորության արդարադատության հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նիլի հետ:

ԱՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարը, մասնավորապես, բարձր է գնահատել այդ ոլորտներում ողՄեծ Բրիտանիայի փորձն ու ընդգծել ՀՀ դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համատեքստում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Արփինե Հովհաննիսյանը Ռոբերտ Նիլին տեղեկացրել է նաև, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:

Հանդիպման ավարտին Միացյալ Թագավորության արդարադատության հանձնաժողովի նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերին:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ