Դատարանի նախագահն ունի ընդամենը 3 մլն ՀՀ դրամ, իսկ նույն դատարանի դատավորը՝ 40 անգամ ավելի գումար: Երևանի առաջին ատյանի դատարաններում ծայրահեղությունները շատ են: Դատարանները կան, որ նախագահից սկսած բոլոր դատավորները դժվար թե այնքան եկամուտ ունենան, որքան մեկ այլ դատարանում՝ միայն մի դատավոր: Ինչևէ՝ անդրադառնանք վիճակագրությանը, այն կներկայացնենք ըստ դատարանների, այնուհետև կամփոփենք, թե ովքեր են ամենահուրստ 5 դատավորները:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
2014թ. տարվա սկզբում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը Ռուբեն Վարդազարյանն ուներ 103 հազար ԱՄՆ դոլար և 15 մլն ՀՀ դրամ, տարվա վերջում նրա դրամական միջոցները կտրուկ նվազել են՝ համապատասխանաբար դառնալով՝ 1 մլն ՀՀ դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար: 2014թ. նա գնել է շուրջ 56 մլն դրամ արժողությամբ բնակարան:
2011թ. նրա աշխատանքային վարձատրությունը կազմել են 6 մլն դրամ, տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը՝ 129 հազար ՀՀ դրամ: 2012թ.-ին Ռուբեն Վարդազարյանը ձեռք է բերել 45 մլն դրամ արժողությամբ բնակարան և 27 մլն դրամ արժողությամբ այգետնակ: 2012թ. դատարանի նախագահը ստացել է 73,3 մլն ՀՀ դրամի չափով նվիրատվություն:
2014թ. նա ձեռք է բերել 55 մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարան, տվել է 72 հազար ԱՄՆ դոլարի փոխառություն, ինչպես նաև տվել և ստացել 50 հազար ԱՄՆ դոլարի փոխառություն:
Եկամուտները տարվա սկզբին կազմել են 15 մլն ՀՀ դրամ և 103 հազար ԱՄՆ դոլար, վերջում նվազել՝ համապատասխանաբար դառնալով 1 մլն ՀՀ դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար:
Եթե դրամի փոխարինենք դոլարով եկամուտներն ու դրամական միջոցները, ինչպես նաև գումարենք տարվա ընթացքում նրա գնված գույքի արժեքը, ապա կստացվի, որ պարոն Վարդազարյանը 2014թ. ունեցել է 138,9 մլն ՀՀ դրամ:
Դատավոր Գագիկ Խանդարյանը 2011թ. ստացել է 3,8 մլն ՀՀ դրամի նվիրատվություն, նա ունեցել է 18 մլն ՀՀ դրամ և 34 հազար ԱՄՆ դոլար, էական փոփոխություն չկա հաջորդ տարիներին, 2014թ. վերջում պաշտոնատար անձի դրամական միջոցները կազմել են 20 մլն ՀՀ դրամ և 35 հազար ԱՄՆ դոլար, աշխատավարձը հարկային տարում՝ 6,9 մլն ՀՀ դրամ:
Դատավորի կնոջ՝ Հռիփսիմե Գյամջյանի դրամական միջոցները 2014թ. կազմել են 25,9 հազար ՀՀ դրամ և 15 հազար ԱՄՆ դոլար:
Ստացվում է դատավորի ու նրա կնոջ դրամական միջոցները 48,4 մլն ՀՀ դրամ են:
Դատավոր Էդիկ Ավետիսյանը 2011թ. ունեցել է 11 մլն ՀՀ դրամ, հաջորդ տարիներին էական փոփոխություն չի եղել, միայն 2014թ. նրա դրամական միջոցները աճել են՝ հասնելով 13 մլն ՀՀ դրամի, աշխատավարձը 8,9 մլն ՀՀ դրամ:
Թեև նրա կնոջ աշխատավարձը 2011թ. չի անցել 4 մլն դրամը, իսկ 2014թ. հասել 1,6 մլն ՀՀ դրամի, սակայն նրա դրամական միջոցները այս բոլոր տարիներին անցել է 30 մլն ՀՀ դրամը, իսկ 2014թ. կազմել է 33 մլն ՀՀ դրամ:
Այնպես որ, այս դատավորի և նրա կնոջ դրամական միջոցները կազմել են 46 մլն ՀՀ դրամ:
Նույն դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը, ով նաև հայտնի է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնին հավակնելու փորձով, 2011թ. սկզբում ունեցել է 80 մլն ՀՀ դրամ և 120 հազար ԱՄՆ դոլար, իսկ վերջում՝ 25 մլն ՀՀ դրամ և 30 հազար ԱՄՆ դոլար:
Այսինքն՝ փաստացի նրա դրամական միջոցները 4 անգամ նվազել են, 2014թ.-ին նա 10 մլն ՀՀ դրամով գնել է LEXUS RX 350 մակնիշի ավտոմեքենա, աշխատավարձը 2014թ. ընթացքում կազմել է 7,6 մլն ՀՀ դրամ:
Այսպիսով՝ այս դատավորի դրամական միջոցներն ու գնված գույքը 2014թ. կազմել են 29 մլն ՀՀ դրամ:
Դատարանի կին դատավորներից է Կարինե Պետրոսյանը: 2011 նա դրամական միջոցներ չի հայտարարագրել, միայն ստացել է 5 հազար եվրո և 1 մլն ՀՀ դրամ փոխառություն, 2012թ. գնել է RENAULT DUSTER 2.0 մակնիշի ավտոմեքենա՝ 7,8 մլն ՀՀ դրամ արժողությամբ, նույնքան էլ նա փոխառություն է ստացել, իսկ դրամական միջոցները զրոյից տարվա վերջում հասել են 20 մլն ՀՀ դրամի, աշխատավարձը հարկային տարում 14 մլն ՀՀ դրամ է:
2014թ. գնել է 6 մլն ՀՀ դրամ արժողությամբ ավտոտնակ, դրամական միջոցները տարվա վերջում կազմել են 12 մլն ՀՀ դրամ:
Եթե հանրագումարի բերենք, ապա նա 2014թ. ունեցել է 18 մլն ՀՀ դրամ, աշխատավարձը հարկային տարում կազմել է 15 մլն ՀՀ դրամ:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանը 2011թ.-ին 50 հազար ԱՄՆ դոլարով վաճառել է իր BMW X5 4.4 ավտոմեքենան:
Նույն տարվա վերջին նրա դրամական միջոցները կազմել են՝ 35 մլն ՀՀ դրամ, 280 հազար ԱՄՆ դոլար և 150 հազար եվրո, իսկ հարկային տարում եկամուտներն, այսինքն՝ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 4.6 մլն ՀՀ դրամ, 2012թ. եկամուտները նվազել են՝ դառնալով համապատասխանաբար 15 մլն ՀՀ դրամ, 245 հազար ԱՄՆ դոլար և 150 հազար եվրո, 2013թ.-ին՝ պաշտոնը ստանձնելու պահին Արմեն Դանիելյանը հավատարմագրել է 3 բնակարան: Նա ձեռք է բերել նաև LEXUS LX 570 ավտոմեքենա: 2014թ. դատարանի նախագահի եկամուտները ավելացել են՝ չնչին տոկոսներով: Էլիզա Աղաբաբյանի՝ Արմեն Դանիելյանի կնոջ դրամական միջոցները 2012թ. կազմել են 32 մլն ՀՀ դրամ, մինչդեռ հարկային տարում աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 432 հազար դրամ:
Այսպիսով դատարանի նախագահի դրամական միջոցները 2014թ. կազմել են՝ 17 մլն ՀՀ դրամ, 245 հազար ԱՄՆ դոլար, 148 հազար եվրո, կնոջինը՝ 32 մլն ՀՀ դրամ: Եթե հանրագումարի բերենք, ապա նրանց դրամական միջոցները դրամով կազմել են 242,7 մլն ՀՀ դրամ:
Նույն դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի դրամական միջոցները 2011-2014թթ. էական փոփոխություն չեն արձանագրել և վերջին հայտարարագրում կազմել են 53 մլն ՀՀ դրամ և 100 հազար ԱՄՆ դոլար, աշխատավարձը 5,6 մլն ՀՀ դրամ:
Դատավորի կնոջ՝ Լուսինե Մելիք-Սարգսյանի դրամական միջոցները 2014թ. կազմել են 3 մլն ՀՀ դրամ և 50 հազար ԱՄՆ դոլար:
Այսպիսով դատավորն ու ամուսինն ունեն 127 մլն ՀՀ դրամ:
Մեկ այլ դատավոր Հովիկ Շահնազարյանն իր պաշտոնը ստանձնել է 2014թ.: 63 հազար ԱՄՆ դոլար, 13,5 մլն ՀՀ դրամ և 170 հազար ռուսական ռուբլի ունեցող այս դատավորը ընդամենը հայտարարագրել է OPEL VECTRA 1.8 I մակնիշի ավտոմեքենա, որի շուկայական արժեքը դժվար թե անցնի 5 հազար ԱՄՆ դոլարը:
Իսկ նրա կինը՝ Նարինե Շահզադյանի դրամական միջոցները 2014թ. վերջում կազմել են 14 հազար ԱՄՆ դոլար 600 հազար ՀՀ դրամ և 100 հազար ռուսական ռուբլի:
Այսպիսով դատավորի և նրա կնոջ դրամական միջոցները կազմել են 51,7 մլն ՀՀ դրամ:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում բավականին համեստ թվեր են: Ընդհանուր ֆոնին այս դատարանը չես համարի մեծահարուստների դատարան, առանձնապես եկամուտներ ու դրամական միջոցներ չունի նաև դատարանի նախագահը:
Ամենահարուստն այստեղ դատավոր Արմեն Չիչոյանն է, նրա դրամական միջոցները 2011թ.-ից մինչև 2014թ.-ը էական փոփոխություն չեն արձանագրել, 2014թ. կազմել են 15 մլն ՀՀ դրամ և 45 հազար ԱՄՆ դոլար:
Այսպիսով նա հայտարարագրել է 36 մլն ՀՀ դրամ:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի դրամական միջոցները 2011թ. կազմել են 50 մլն ՀՀ դրամ և 64 հազար ԱՄՆ դոլար: 2013թ. նա ձեռք է բերել TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենա՝ 33 հազար ԱՄՆ դոլարով, 2014թ. նրա դրամական միջոցները կազմել են 46 մլն ՀՀ դրամ և 50 հազար ԱՄՆ դոլար:
Նրա կնոջ՝ Տաթևիկ Օհանյանի, դրամական միջոցները 2014թ. կազմել են 10 մլն ՀՀ դրամ, 32 հազար ԱՄՆ դոլար և 80 հազար ռուսական ռուբլի, տիկին Օհանյանը ստացել է 130 հազար ՀՀ դրամի նվիրատվություն:
Այսպես ամուսինները ունեն 95 մլն ՀՀ դրամ:
Այս դատարանի դատավորներից Արտուշ Գաբրիելյանը 2011թ.-ից ունի գրեթե նույն դրամական միջոցները, 2014թ.-ին նա հայտարարագրել է 10 մլն ՀՀ դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար:
Նրա կինը Լիլիթ Գաբրիելյանը 2014թ. սկզբում վաճառել է TOYOTA RAV 4 2.4 մակնիշի ավտոմեքենա՝ 11 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, իսկ հարկային տարվա ավարտին գնել LEXUS RX 350 ավտոմեքենա՝ 21 հազար ԱՄՆ դոլարով, նա նաև ստացել է 10 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն:
Դատավորի կնոջ դրամական միջոցները տարվա վերջում կազմել են 22 մլն ՀՀ դրամ և 5 հազար ԱՄՆ դոլար:
Եթե հանրագումարի բերենք, ապա կստացվի, որ դատավորն ու նրա կինը ունեն 70 մլն ՀՀ դրամ:
Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Այս դատարանում միայն մեկ դատավորի հարստությունները չեզոքացնում են մյուսների դրամական միջոցները: Դատավոր Դավիթ Հարությունյանը 2011թ. գնել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝ 19,6 մլն ՀՀ դրամով և բնակարան 49,7 մլն ՀՀ դրամով, բացի այդ նա 50 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել MITSUBISHI PAJERO 3.5 ավտոմեքենա, իսկ դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 100 մլն ՀՀ դրամ և 220 հազար ԱՄՆ դոլար, տարվա վերջում նվազել են դրամով եկամուտները՝ հասնելով 15 մլն ՀՀ դրամի (պատճառը՝ գնված գույքը):
2014թ. վերջում դատավորի դրամական միջոցները կազմել են 16 մլն ՀՀ դրամ և 200 հազար ԱՄՆ դոլար:
Դատավորի կինը՝ Ռուզաննա Մանթաշյանը, թեև աշխատանք չունի (համենայն դեպս այդպես է ներկայացվել հայտարարագրում), սակայն տիրապետում է 457 հազար ԱՄՆ դոլարի և 15 մլն ՀՀ դրամի:
Այսպիսով՝ դատավորի ու նրա կնոջ դրամական միջոցները 2014թ. կազմել են 351 մլն ՀՀ դրամ:
Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն ամենահարուստն է առաջին ատյանի դատավորների մեջ, հարկ է նշել, որ ամենահարուստն է ներկայացված հայտարարագրով:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Այս դատարանի կին դատավորներից Անի Մխիթարյանն ունի 29 մլն ՀՀ դրամ և 77 հազար ԱՄՆ դոլար: Դրամով նրա դրամական միջոցները հասնում են 65 մլն-ի:
Այս դատարանի հաջորդ մեծահարուստ դատավորը կրկին կին է: Մարինե Մելքոնյանի դրամական միջոցները 2011թ. կազմել են 15,5 մլն ՀՀ դրամ և 67 հազար ԱՄՆ դոլար, էական փոփոխություն չեն կրել հաջորդ տարիներին, իսկ 2014թ. վերջում եղել են 17,5 մլն ՀՀ դրամ և 67 հազար ԱՄՆ դոլար: Նրա դրամական միջոցները 49 մլն ՀՀ դրամ են կազմում:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարանի նախագահը՝ Գարիկ Ավագյանը 2011թ. վերջում ունեցել է 14 մլն ՀՀ դրամ և 11,6 հազար ԱՄՆ դոլար, 2014թ.՝ պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է մեկ բնակարան և ավտոտնակ, ինչպես նաև 22,5 մլն ՀՀ դրամ և 12 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Այսպիսով՝ նա ունի 28 մլն ՀՀ դրամ:
Այս դատարանից Արթուր Մկրտչյանը 2011թ. վերջում ունեցել է 3,7 մլն ՀՀ դրամ, 2014թ. նա 9 մլն ՀՀ դրամով վաճառել է իր LEXUS RX 330 ավտոմեքենան, ինչի արդյունքում նրա դրամական միջոցները հասել են 11 մլն ՀՀ դրամի:
Այսպիսով՝ ամենահարուստ 5 դատավորներն են՝
Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net