Հանրային շահին նվիրվածություն, անկաշառելիություն, հետևողականություն, երազանքների (նպատակների և տեսլականի) փորձարարություն, պրոֆեսիոնալիզմ և կազմակերպական ընդունակություններ. սրանք են հակակոռուպցիոն պայքարի առաջնորդի հիմնական բնութագրիչ հատկանիշները:
Առաջնորդությունը անհատի վարքագիծն է ու ազդեցությունն է, երբ նա ոգեշնչում և ուղղորդում է հետևորդների գործողությունները դեպի իր կամ ընդհանուր երազանքի (նպատակի և տեսլականի) իրականացմանը:
Հակակոռուպցիոն պայքարը հնարավոր չէ պատկերացնել առանց համապատասխան կրթության մանկապարտեզներում և դպրոցներում: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 19-ին դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, թեման՝ «Հակակոռուպցիոն պայքար. պատմական ակնարկ»: Նախ նա խոսեց հակակոռուպցիոն արժեքներից՝ շեշտելով, որ ինչպես մանկապարտեզներում, այնպես էլ դպրոցներում դրանք արմատավորելը կառողջացնի համակարգը. «Մարդը… Read more »
Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների իրավիճակը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արեվելյան եվրոպայի և կենտրոնական ասիայի հակակոռուպցիոն ցանցի 16-րդ լիագումարում գրանցված մոնիտորինգի արդյունքները այնքան էլ գոհացուցիչ չեն: