Կոռուպցիայի դրսևորումները մի քանի տասնյակի են հասնում. դեռևս 2008 թվականին ՀՀ գլխավոր դատախազը հաստատել է հանցագործությունների այն տեսակները, որոնք համարվում են կոռուպցիոն և քրեորեն պատժելի են: Սակայն կան նաև կոռուպցիոն դրսևորումներ, որոնք քրեորեն պատժելի չեն համարվում մեր երկրում. այս մասին Գյումրիում տեղի ունեցած հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ ասաց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանը:
Կոռուպցիոն դրսևորումներ են նաև հայտնի «խնամի-ծանոթ» հարաբերություններով պայմանավորված ինչ-ինչ գործողություններ կատարելը: Մ. Ատովմյանի խոսքով, քրեական պատասխանտվությունը կոռուպցիայի դեմ պայքարի ձևերից մեկն է միայն.
«Օրինակ հիվանդաոցի դռնապանը ներս չի թողնում, պատճառաբանելով, թե այցելությունների ժամն ավարտվել է, բայց գրպանը 500 դամ ես դնում ու ներս մտնում: Նա խախտում է հիվանդանոցի կարգապահական կանոնները և կարող են նրան կարգապահական պատասխանտվության ենթարկել»,- ասաց Մ. Ատովմյանը:
Նշենք նաև, որ գլխավոր դատախազի կողմից հաստատված կոռուպցիոն հանցագործությունները 31-ն են: Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ: