121 միլիոն դրամ՝ Քննչական կոմիտեի հերթական շենքի վերակառուցման համար

ՀՀ Քննչական կոմիտեն շարունակում է իրեն հատկացված մասնաշենքնրի վերանորոգման-վերակառուցման աշխատանքները: Ինչպես օրեր առաջ Իրավաբան.net-ը հայտնել էր, Կապանի մասնաճյուղի շենքի վերանորոգման համար հատկացվել է 22 միլիոն դրամ, իսկ Երևանի Գարեգին Նժդեհ 27 հասցեի մասնաշենքի վերակառուցման համար 92 միլիոն դրամ:

Իսկ այս տարվա հոկտեմբերի 12-ին Քննչական կոմիտեն պայմանագիր է կնքել «Ագաթ 777» ընկերության հետ՝ ՔԿ Ազատության 26 հասցեում գտնվող մասնաշենքի վերակառուցման աշխատանքների իրականացման համար: Պայմանագրի արժեքը շուրջ 121 միլիոն դրամ է: Безымянный

Ի դեպ, այդ գնման մրցույթին հրավիրված է եղել նաև մեկ այլ մասնակից՝«Ախուրյանի Կոոպշի» ընկերությունը, որը սակայն չի ընտրվել: Շինարարական աշխատանքները ողջ ծավալով կատարելու է ընտրված «Ագաթ 777» ընկերությունը:

Այս գնման իրավական հիմնավորումը կառավարության հունիսի 18-ի 647-Ն որոշումն է, որի համաձայն, կառավարության պահուստային ֆոնդից Ազատության պողոտա N 26 հասցեում գտնվող մասնաշենքի վերակառուցման և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով  քննչական կոմիտեին 2015 թվականին հատկացնել 126.200,0 հազ. դրամ: Այսինքն, ենթադրվում է, որ ևս շուրջ 5 միլիոն դրամը կծախսվի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ