Սահմանամերձ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղը մինչև տարեվերջ պաշտպանիչ հենապատ պետք է ունենա

Այսօր Տավուշի մարզպետարանը պայմանագիր է կնքել «ԽԱՉՄԻՇՇԻՆ» ընկերության հետ՝ սահմանամերձ Ներքին Կարմիր Աղբյուր համայնքի պաշտպանիչ հենապատի կառուցման համար: Շինարարական աշխատանքների համար այս ընկերությանը պետբյուջեից կվճարվի 16 միլիոն 553 հազար դրամ: Հենապատի կառուցման աշխատանքների վերջնաժամկետը մինչև այս տարվա դեկտեմբերի 20-ն է:New Picture (2)

Նշենք, որ գնման իրավական հիմնավորումը կառավարության հուլիսի 2-ին 766-Ն որոշումն է, որի համաձայն մի շարք մարզետարանների պետական բյուջեից գումարներ էին հատկացվել: Այդ թվում  Տավուշի մարզպետարանին հատկացվել էր գումար՝  Ներքին Կարմիր Աղբյուր համայնքում պաշտպանիչ հենապատի կառուցման համար:

Լուսանկարը՝ lorinews.am-ի

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ