Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների իրավիճակը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արեվելյան եվրոպայի և կենտրոնական ասիայի հակակոռուպցիոն ցանցի 16-րդ լիագումարում գրանցված մոնիտորինգի արդյունքները այնքան էլ գոհացուցիչ չեն: Իրավաբան.net-ը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից տեղեկացել է, որ ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի`հոկտեմբերի 7-9-ին տեղի ունեցած լիագումար նիստի արդյունքում 7 առաջարկություններով արձանագրվել է առաջընթաց, 10 առաջարկություններով՝ սահմանափակ առաջընթաց, իսկ 6 առաջարկություններով՝ ոչ մի առաջընթաց:
Առաջարկությունների գնահատման նախնական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ ՝ ACN Progress Results Table Oct 2015: