Օմբուդսմենը նույնպես օգտվում է «բիզնես» կարգից

Իրավաբան.net-ը պարբերաբար անդրադառնում է այն պաշտոնյաներին, ովքեր նախընտրում են գործուղումների մեկնել բարձր կարգի տոմսերով՝ չխնայելով պետական բյուջեի միջոցները: Պարզվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես բացառություն չէ: Մասնավորապես, այս տարվա օգոստոսի 12-ին ՄԻՊ աշխատակազմը ավիատոմսերի ձեռքբերման պայմանագիր է կնքել «Սպուտնիկ» ընկերության հետ:

Երևան-Թբիլիսի ուղղությամբ 1 «բիզնես» կարգի և Թբիլիսի-Երևան ուղղությամբ 1«էկոնոմ» կարգի ավիատոմսերի համար պետական բյուջեից վճարվել է մոտ 105 հազար դրամ:

Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան, ՄԻՊ աշխատակազմից հայտնել են, թե ավիատոմսերը ձեռք են բերվել ՄԻՊ Կարեն Անդրեասյանի համար, ով այդ ժամանակահատվածում գտնվել է Վրաստանի հանրապետությունում և հանդիպել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք անձանց հետ:

Ինչ վերաբերում է նրան, որ Երևան- Թբիլիսի ուղղությամբ գտնվել է «բիզնես» կարգի ավիատոմս, պատասխանել են. «… տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որգործուղման հրավերն աշխատակազմը ստացել է նախատեսված այցից մի քանի օր առաջ և նախնական հարցումներով էկոնոմ կարգի տոմսերը սպառված են եղել, միայն մեկ ուղղությամբ ձեռք է բերվել բիզնես կարգի տոմս»:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ