«Կոռուպցիան գործում է ստվերային համակարգում»

Այսօր «Գավառի բիզնես կենտրոն» ՔՀԿ-ում կայացավ «Մոնիթորիգը որպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիք պետական եկամուտների հավաքագրման ոլորտում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում միջոցառում մարզի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մասնակցությամբ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ փորձագետ Նելլի Հայրապետյանը, կարևորելով այս ենթադրամաշնորհային ծրագրի դերը կոռուպցիայի դեմ պայքարում. «Կոռուպցիան մի երևույթ է, որը գործում է ստվերային համակարգում, այս լուրջ և դժվար գործին մարզի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մասնակցությունը մեր կողմից իրականացվող ծրագրի հաջողության գրավականն է: Ուստի բավականին կարևորում եմ կոռուպցիոն ռիսկերի բացահայտումը պետական եկամուտների հավաքագրման ոլորտում մեր մարզում այս ծրագրի շրջանակում»,- ասաց նա:

Այնուհետ «Մոնիտորիգը որպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիք պետական եկամուտների հավաքագրման ոլորտում» ենթադրամաշնորհային ծրագրի ամփոփումը ներկայացրեց «Գավառի բիզնես կենտրոն» ՀԿ նախագահ և ծրագրի ղեկավար Անահիտ Շահզադյանը: Ներակայացվեց հարկային համակարգում տեղի ունեցած բարեփոխումների ազդեդությունը պատական եկամուտների հավաքագրման ոլորտի վրա, համակարգում առկա հիմնախդիրները, ծրագիրն իրականացնող փորձագետների կողմից տրված  մոնիտորինգի արդյունքով պայմանավորված եզրակացությունը և առաջարկությունները:

Միջոցառման մասնակիցների կողմից տեղի ունեցավ բուռն քննարկում կատարված մոնիտորինգի և դրա արդյունքների վերաբերյալ, արվեց հարց ու պատասխան: Թեման ծավալուն էր, խնդրահայուց և հույս հայտնվեց, որ որոշ խնդիրներ լուծում կգտնեն:

Միջոցառման մասնակիցները հայտնեցին իրենց գոհունակությունը թեմայի ընտրության, դրա պրոֆեսիոնալ ներկայացման վերաբերյալ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ