10 մլն ՀՀ դրամի շինություն է գնել դատավոր Նաիրա Մարգարյանը

Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանի դրամական միջոցները 2011թ. կազմել են 7 մլն ՀՀ դրամ, նա 3 մլն ՀՀ դրամի փոխառություն է ստացել՝ վարկի տեսքով:

2012թ. նույն պատկերն է, բացի փոխառություններից, իսկ 2013թ.-ի տարվա վերջում 1 մլն ՀՀ դրամով նվազել են նրա դրամական միջոցները, կրկին 3 մլն ՀՀ դրամի փոխառություն է ստացել դատավորը:

2014թ.-ին այս դատավորի դրամական միջոցներն ինչպես տարվա սկզբում, այնպես էլ վերջում նույնն են մնացել՝ 6 մլն ՀՀ դրամ, աշխատավարձը 7 մլն ՀՀ դրամ, բացի այդ նա ստացել է 17 մլն ՀՀ դրամի փոխառություն, դատավորը նաև տարվա վերջում 10 մլն ՀՀ դրամի հասարակական նշանակության շինություն է գնել, այս գույքը դատավորը, ըստ էության, գնել է ստացված փոխառություններից:

asasa

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ